Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ակունք գյուղում այրվել է 10 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում` 5000 քմ, Գեղամասար գյուղի Կենտրոնական խճուղում` 800 հակ անասնակեր, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ նախկին կոլտնտեսության կալերի մոտակայքում` 600 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Մեղրի–Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:
Կարդացեք նաև
ԱԻՆ