Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային Ժողովի ընդդիմադիրները չեն ուզում վատամարդ դառնալ Կոստանյանի հետ

Սեպտեմբեր 28,2013 10:11

«Երեկ Ազգային ժողովից վերադարձած մեր թղթակիցն ապշահար պատմում էր, թե ինչպես են բոլոր ֆրակցիաները միահամուռ ողջունում Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, գրում է «Հրապարակը»:

Թերթը նկատում է «Լրագրողները թվարկում էին այն բոլոր «մեղքերն ու բացերը», որոնք կարող էին դրվել Կոստանյանի առաջ, եւ զարմանում էին, թե ինչու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դա չեն արել: Սակայն մի պարզ բացատրություն ունի այս «առեղծվածը»՝ նրանք բոլորը մահկանացուներ են, բազում արատներով, սխալներով, զանցանքներով ու հանցանքներով եւ չեն ուզում 6 տարի շարունակ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող անձի թշնամանքը ձեռք բերել էս գլխից:

Մարդիկ տեսնում են, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Եվ անարդարության այս սուր զգացումն է, որ մարդկանց հիասթափեցնում է սեփական հողից ու պետությունից, ստիպում փնտրել ավելի արդար ու ավելի արժանապատիվ կյանք»:

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30