Երեկ հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քվեարկության կդրվի «Կոռուպցիա. սպառնալիք օրենքի գերիշխանությանը» անվանումով բանաձեւ, որի հեղինակն էստոնացի պատգամավոր Մաիլիս Ռեպսն է, գրում է «Ազգը»: «Թուրան» գործակալության Ստրասբուրգի աղբյուրների փոխանցմամբ, «բանաձեւում Ադրբեջանի մասին առկա են չափազանց սուր ձեւակերպումներ»:
Բանաձեւի հոդված 34-ը լիովին նվիրված է «գյուլարգեյթ» սկանդալային պատմությանը: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի միջազգային համալսարանի, որի գործունեությունը դադարեցված է, նախկին ռեկտոր, Ֆրանսիայում որպես քաղաքական վտարանդի բնակվող Էլշադ Աբդուլլաեւի անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին համացանցում տեղադրած հոլովակին, որը նրա եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի զրույցի տեսագրությունն է, ինչից պարզ է դառնում, որ Ահմեդովան Աբդուլլաեւին խոստանում է 1 մլն դոլար «փոխհատուցման» դիմաց նրան «դարձնել խորհրդարանի պատգամավոր»:
Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում այսպիսի ձեւակերպումներով բանաձեւի քննարկումն իսկ նախանշան է, թե Եվրոպայում առհասարակ ինչ «վստահություն» ունեն ադրբեջանական ընտրությունների հանդեպ: Բայց դա դեռ բոլորը չէ: Բանաձեւ հոդված 30-ը «լիովին կոռումպացված» է որակում Ադրբեջանի «ողջ իրավապահ համակարգը»: Իսկ հոդված 36-ն անդրադառնում է Եվրոպայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը»:
Այս ընդգծումը հետաքրքրական է նրանով, որ ԵԽԽՎ բանաձեւի նախագծում հստակ ասված է, ինչպես «Թուրան»-ի աղբյուրներն են վստահեցրել, որ Ադրբեջանը «խավիարային դիվանագիտություն» է իրականացնում, «որպեսզի ԵԽ-ում եւ ԵԽԽՎ-ում ընդդիմանա (Ադրբեջանում) մարդու իրավունքների եւ քաղբանտարկյալների հետ կապված քննադատական հաշվետվություններին»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթում: