Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ հայկական կողմը այսպես կոչված գնդակը համարում է եվրոպական դաշտում, Եվրոմիության կողմից էլ սպասում են, թե ինչ կասի Հայաստանը, գրում է «Ազգը»:
Ըստ թերթի, ամեն դեպքում, Վիլնյուսում Հայաստանի հետ որեւէ տարբերակով որեւէ տեսակի փաստաթղթի ստորագրումը, որին գրեթե չորս տարի պատրաստվում էին Հայաստանը եւ Եվրոմիությունը, նախատեսված միջոցառումների ցանկում չէ:
Թե Հայաստանն այդ աշխատանքներին ինչպիսի մասնակցություն է ունենալու, դժվար է գուշակել: Այդ մասին նշված չէ նաեւ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, սակայն այլ երկրների պարագայում նշումների առկայությունը վկայում է, որ Հայաստանը Վիլնյուսում, գոնե այս պահի դրությամբ, անելիք չունի` բացի թերեւս զուտ մասնակցության ձեւաչափից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթում: