Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորի թեկնածուի նախընտրական հանդիպումն անցավ բազմամարդ հրապարակում․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 23:46

Այսօր կապանցի ընտրողների հետ նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել նաեւ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը: Թեկնածուի հանդիպումն ընտրողների հետ կայացել է Կապանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, որը լիքն էր մարդկանցով եւ հիմնականում պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ կազմակերպությունների աշխատողներն էին:

hanrapetakan

Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադառնալով 2002-2008թթ.-ին քաղաքի ղեկավարման տարիներին կատարած իր գործունեությանը, նշել է, որ միգուցե  թերացումներ են եղել, անսխալ չի աշխատել, բայց այդ տարիներին քաղաքում բազմաթիվ աշխատանքներ են տարվել եւ այդ լայնածավալ աշխատանքները հիմնականում իրականություն է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ: Դիմելով կապանցիներին՝ նախկին քաղաքապետը նշեց, որ ամեն ինչ կախված է հենց բնակիչների որոշումից  եւ նրանց աջակցության դեպքում՝ ինքն ու իր թիմը  հնարավորություն կունենան ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ բնակիչները կշարունակեն արժանավայել ապրել: Խնդրեց, որպեսզի  հատկապես կապանցիներն ընտրեն իրեն, քանի որ 2002-2008թթ.-ին աշխատել է  հենց Կապան քաղաքի համար: «Ես ինձ լիարժեք իրավունք եմ վերապահում այս ասելու, որովհետեւ ես Կապանի ծնունդ եմ, ամբողջ կյանքս աշխատել եմ Կապանում, ոչ ոքս էլ անթերի չենք, հնարավոր է, որ ես այդ տարիների ժամանակ ինչ-որ թերություններ ունեցել եմ, ձեզնից ոչ մեկը դրանից չի խուսափում, աշխատանքի ժամանակ սխալներ թույլ են տալիս: Ուղղակի ես կխնդրեի, որ մեր ժողովուրդը լավ պատկերացնի այս բացառիկ հնարավորությունը, իմանա, որ  միայն Արմեն Կարապետյանին չեն ընտրում, այլ ընտրում են թիմին, որ այդ թիմը պատրաստ է, այս քաղաքում իրականացնել այնպիսի աշխատանքներ, ինչ-որ դուք եք ուզում: Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գյուղական եւ քաղաքային համայնքների ղեկավարներին հանձնարարել է կազմել ծրագրեր՝ հետագայում մարզում այդ աշխատանքներն իրականացնելու համար: Վահե Հակոբյանը, ով երեք անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր,  զգաց, որ այդ գործը հենց ես կարող եմ անել, եւ այնտեղից էլ օգնության հասնել մեր մարզին», – ասաց ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, նշելով, որ 2008թ-ին քաղաքապետ չընտրվելուց հետո երբեւէ մտադրություն չի ունեցել հեռանալ Կապանից եւ շարունակելու է ապրել Կապանում, քանի որ իր սերը, հավատը, տունն իր հայրենի քաղաքում է: Նա հույս հայտնեց, որ սեպտեմբերի 29-ին կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն եւ  իր թիմի հետ միասին կաշխատի Կապանի ու մարզի համար: Թեկնածուի նախընտրական հանդիպմանը ներկա գտնվող  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը  նշեց, որ Արմեն Կարապետյանին լավ է ճանաչում եւ նկատել է, որ թեկնածուն ունի պատգամավորին բնորոշ այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք համառությունն ու պահանջկոտությունն է:

hanrapetakan-teknacu

«Ես հուսով եմ, որ ինքն անպայման մեծ օգնություն կբերի մեր Կապանի, մեր տարածաշրջանի, ցավոք սրտի բազմաթիվ, դեռեւս չլուծված դժվարին խնդիրների լուծման գործում: Ձեզանից յուրաքանչյուրը գիտակցում է եւ իր տրամաչափով գնահատում, բայց մի բան ուզում եմ անպայման կրկնել: Հավատացած եղեք, որ միշտ ուժեղն է, որ կարողանում է իր խնդիրները լուծել, իսկ ուժեղ լինում են այն ժամանակ, երբ համախմբված են:  Միշտ ուժեղին են հաշվետվություն տալիս ու լսում, իսկ ուժեղ մենք կարող ենք լինել այն ժամանակ, երբ բոլորս իրար փոխադարձ սիրենք, հարգենք եւ փորձենք օգնել»,- իր ելույթում նշեց Մաքսիմ Հակոբյանը:

Պատգամավորի թեկնածուների քարոզարշավն այսօր ավարտվեց, կիրակի օրն արդեն կկայանա թիվ 38 ընտրատարածքում նշանակված լրացուցիչ ընտրությունը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. gago says:

    Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, որը լիքն էր մարդկանցով եւ հիմնականում պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ կազմակերպությունների աշխատողներն էին:

    ????Vonc imacaq????

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀԿ-ն միայն ԱՆՈՒՆՈՎ է «կուսակցություն»: Իրականում դա կլանային-օլիգարխային-կիսաֆեոդալա-սովետական ոճի մի խումբ է,որի ՄԻԱԿ նպատակը նույն խումբ-կլանի տնտեսական ու քաղաքական շահերը պաշտպանելն ու ընդլայնելն է:

    Անցած տարվա սեպտեմբերյան Կապանի քաղաքապետի «արդար» ընտրությունների ժամանակ ԶՊՄԿ-ի նույն տնօրեն Մաքսիմը՝նստած Լիսկայի կողքին, 2-ով հրապարակայնորեն «մեկ տարուց հետո լրիվ ուրիշ Կապան» էին խոստանում,որը այդպես էլ մնաց խոստում:Կապանը նույն ԱՆՏԵՐ,քայքայվող,աղքատ,կտրված ու ՀԱՆՔԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԻ ենթարկվող քաղաքը մնաց,որտեղ արդեն 20 տարուց ավել ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ համար էական ոչինչ չի կառուցում:

    Բոլորն էլ գիտեն,որ Կապանում պետական հիմնարկների ու կրթօջախներիի աշխատողների ՄԵԾ մասին ՍՏԻՊՈՒՄ են լինել ՀՀԿ-ական՝աշխատանքից ազատել սպառնալով:Նույն ՍՈՎԵՏԱԿԱՆ բարքերի նման: Չես հասկանում, թե ինչու և ինչպես է ՄԱՍՆԱՎՈՐ ձեռնարկություն ԶՊՄԿ-ի տնօրենը ընտրական շտաբի պետ:

    Հանքային կլանի մի քանի մարդ,սյունեցու ապրելու միջավայրը ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ,տարեկան ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ են փոխանցում իրենց անձնական հաշիվները: Հետո քաղաքում,որպես PR,մի քանի շենքի վերելակ ու մի քանի տանիք-մանիք են նորոգում ու դառնում սյունեցու «փրկիչը»:

    Հայաստանում այս պահին ՄԻԱԿ իսկական-դասական կուսակցությունը դա «Ժառանգությունն» է,ուղղակի այսօր հայաստանցին դեռ քաղաքապես հասուն չէ սա հասկանալու համար:

  3. Ara Kirakosyan says:

    Ու դեռ ինչ որ մեկը կարող է լուրջ ընդունել այս արհեստական կազմավորված ՀՀԿ պատեհապաշտների կուսակցությանը: Վայ Հայաստանին, եթե նրա ապագան այս կուսակցությունը պետք է կերտի:

  4. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ Սյունի: ,,Ժառանգություն,, կուսակցությունը մինչև այս տարվա ապրիլի 9-ը, իմ
    համակրելի կուսակցությունն էր, որից հետո ինձ բացահայտ պարզ դառավ նրա դերն ու նշանակությունը, թեպետ՝ կարծում եմ, որ նրա անդամներից մի երկուսը արժանի են հարգանքի:
    Հակառակ Ձեր կարծիքին՝ այսօր հայաստանցին քաղաքապես հասունանում է և աստիճանաբար
    հասկանում է, որ երկրում գոյություն ունի հիմնականում երկու տեսակի կուսակցություն, առաջինը՝ կեղծ Նժդեհականների հետ կոալիցիա կազմած, նրա փորոտիքը հանդիսածող՝ օեկ-ը, իրենց համախոհ
    բայց իրենց այլմոլորակայիններ կամ այլընտրանքայիններ համարող, իրականում նրանց նստատեղ
    հանդիսացող՝,, բարգավաճողները,,: Երկրորդ խմբի մեջ են մտնում մնացած բոլոր նրանք՝ ովքեր
    իրենց ձևացնում են ընդիմություններ, բայց պայքարի ուղին տեսնում են միայն և միայն հանցախմբի հետ, որի վառ օրինակն է՝ՀՅԴ-ն: Եթե համարենք որ ,,Ժառանգությունը,, երկուսից ոչ մեկին չի վերաբերվում, ապա նրա դերն էլ՝ լեգիտիմացնել հանցախմբի անօրինականությունները:
    Միակ կուսակցությունը, որին ես վերաբերվում եմ խորը համակրանքով,՝ դա Անի Զախարյանի կողմից ստեղծված՝ կուսաթաղանթների պայթեցման, նոր կուսակծությունն է, որը չի թաքցնում իր քաղաքական վառ պլատֆորմը: Այն պարզ է և հասկանալի, ընդունելի է թե՛ ոչ, այլ հարց է:
    Այսօրվա քաքաքական դաշթտը, օր-օրի այնքան է այլանդակվում, որ շուտով կարող է հասնի նշածս՝ առաջին խմբի՝ այլասեռվածներին:
    Իմ միակ հույսս համաժողովրդական շարժումն է՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ գլխավորությամբ, իհարկե
    կան նաև փոքր երիտասարդական նորաստեղծ խմբեր, որոնք դեռ չկազմավորված, ենթարկվում են իշխող հանցախմբի կողմից կազմակերպված, թաղի խուժանի կողմից հրոսակային հարձակումների:
    Ահա և այսօրվա Հայաստանի իրական քաղաքական պատկերը, իսկ տնտեսական՝ բոլորովին չկա,
    հատկապես՝ գյուղատնտեսության մեջ, եթե չհաշվենք աստծու կողմից տված՝ ամառվա բարիքները:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարգելի Maxim(4) – Համաձայն եմ: Ես էլ եմ գտնում,որ ՀՀԿ-ն,ԲՀԿ-ն,ՕԵԿ-ն և ՅՀԴ-ն բոլոր 4-ն էլ ԿԵՂԾ ու ինքնաշահ «կուսակցություններ» են:

    «Ժառանգությունից» չպիտի հիասթափվել.մարդիկ ՊԱՅՔԱՐՈՒՄ են. պիտի հասկանալ,որ իրենք (անհավասար) պայքար են մղում մի իսկական ՄԱՖԻԱՅԻ դեմ: «Ժառանգությունը» ԱՃՈՂ ուժ է,որովհետև Հայաստանում ՄԻԱՅՆ այս կուսակցությունն է այսօր ԻՐԱԿԱՆՈՒՄ պայքարում ԵՐԿՐԻ համար:

    Բոլոր համաժողովրդական ու երիտասարդական շարժումները ԿԱՐԵՎՈՐ են ու արդյունավետ ու աճել-հզորանալու են,բայց եթե չեն մասնակցում ընտրական պրոցեսին,դուրս են մնում քաղաքական դաշտի մի զգալի մասից,ինչքան էլ որ ընտրությունները անարդար լինեն:

  6. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ Սյունի: Երդվում եմ ամեն ինչով, որ մինչև այս տարվա մարտ ամիսը, երբ դեռ
    հայրենիքում չէի, ճիշտ այնպես էի մտածում, ինչպես Դուք մեկնաբանեցիք: Մարտի 20-ին Էստոնիայից ,,որտեղ բնակվում եմ արդեն 30 տարի,, գնացի իմ ամենահնարավորին աջակցությունը
    ցուցաբերելու իմ համակրած կուսակցությանը՝, ,,Ժառանգությանը,, և երեք շաբաթ անց լիովին հասկացա, որ իմ աջակցությունը հավասար է մի մրչյունի աջակցության: Ես նրանց պետք չեմ, քանի
    որ այնտեղ քաղաղական շոու է: Թող այդ կուսակցությունից ինձ ներեն այն անձիք, որոնց անունները
    չեմ ուզում տալ, բայց բոլորը նրանց գիտեն, և կարծում եմ նրանք վաղուց կհեռանային այդ կուսակցությունից, բայց իրոք սրտները ցավում է երկրի համար: Ինձ անհասկանալի է թե ի՞նչ է մտածում՝ Ռաֆֆի Հովհաննիսյանը, քաջ գիտակցելով, որ իրենց գործունեությունը օժանդակում է՝
    հանծագործ ռեժիմի՝ լեգիտիմացմանը և ուրիշ ոչինչ: Շատ հարգում եմ Հրանտ Բագրատյանի ժող.
    տնտեսության բնագավառում, նրա խոր գիտելիքները: Բայց ցավոք սրտի Հրանտ Բագրատյանի կուսակծությունը ամենատաբեր պատճառներով 5%-ի շեմը երբեք չի հաղթահարի: Ինչպես մի անեկդոտում,՝ -Էլի տեսնու՞մ եք, որ իշխանությունը նորից մնում է ՀՀԿ-ական թալանչիներին:
    Ցավոք, դուք խոսում եք ընտրությունների մասին, որոնց ելքը վաղուծ թաղի խուժանի և ոստիկանի
    աջակցությամբ որոշված է, իհարկե ղեկավարվելով հանցագործ մեծամեծերի կողմից:
    Ես համոզված եմ, եթե մեր երկրում դրական փոփոխություն տեղի ունենա, այն ունենալու է միայն և միայն հասարակական շարժման ուժերով, ուրիշ ուժ երկրում այդ նպատակի համար գոյություն չունի:

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարգելի Maxim (6) – Նախ՝ ԲՈԼՈՐ երկրներում են քաղաքական կուսակցությունները (ժամանակ առ ժամանակ) շոու խաղում: Սա արդի համաշխարհային (քաղաքական) պոպուլիզմի հետևանքն է:

    Օրինակ՝ Նախախորհրդարանը. իրենք կարևոր հասարակական (սկսվող) շարժում են. բայց եթե չեն մասնակցում ընտրությունների,ԻՆՉՊԵ՞Ս պիտի գան իշխանության,որ կառավարեն: «Ժառանգությունը», տես, կամաց-կամաց ԿԱՐԵՎՈՐ ուժ է դառնում:

    Հոլանդիայում էլ ՏԱՐԻՆԵՐՈՎ տվյալ կուսակցության ակտիվ անդամ պիտի լինես,որ սկսեն նկատել քեզ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30