«Առավոտի» տարակուսանքին ի պատասխան, թե ինչպես է ստացվել, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ մեղադրանք չի ներկայացվել նրան ոչ «Ա1+»-ի, ոչ նրա նախորդ գործունեության այլ դրսեւորումների առնչությամբ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեղադրանք չենք ներկայացրել Կոստանյանին, որովհետեւ դա համարում ենք հրապարակային գործ լիագումար նիստի համար: Իսկ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում ապագա գործունեության հետ կապված եւ հասարակությանը հուզող գործնական հարցերով ենք զբաղված եղել»:
ՀԱԿ-ը ավելի լավա սկսի վերջապես աշխատել, ոչ թե ժողովրդի վստահությունից օգտվի ու փորձի մնալ քաղաքական դաշտում, կամել իշխանության ետևում: