Սեպտեմբերի 27-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հարավային Կովկասում անվտանգության խնդիրները, լսվեց Վրաստանի ադրբեջանական Բուրմա գյուղի բնակիչ, Հայաստանի պետական սահմանի խախտման մեջ մեղադրվող Ալլահվերդի Փելենգովի պաշտպանության հասարակական խորհրդի հաշվետվությունը:
Թեքալիի հանդիպումը լուսաբանելու էին եկել Հարավային Կովկասի 3 երկրների բազմաթիվ լրագրողներ: Լրագրողներից մեկը իր փոքր տեսախցիկը տվել էր տեղացի փոքրիկ մի տղայի, ով տեսագրում էր միջոցառումը : Տղան խակի գույն զինվորական հագուստով էր՝ կեղծ աստղերով ուսադիրներով: Պատկերը լրացնում էր տղայի կողքին հանգիստ քուջուջ անող հավը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ