Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Հարավային Կովկասը կհամեմատեի կրկեսի հետ»

Սեպտեմբեր 27,2013 23:11

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո Ադրբեջանի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեզ հետ հարցազրույցում անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին ասաց.

«Ես Հարավային Կովկասի իրավիճակը կհամեմատեի կրկեսի հետ: Կա կրկեսի ռուսաստանցի տնօրեն  եւ  վարժեցողներ՝ ադրբեջանցի, հայ եւ վրացի  ղեկավարներ, որոնք  վարժեցման մեթոդներ ունեն:  Եթե նրանք դաստիարակեին, ապա մենք  չէինք նեղվի: Նրանց մեթոդները վարժեցման  եւ ոչ թե դաստիարակության են:  Ժողովրդին  դաստիարակում են մարդասիրություն, համբերություն, հանդուրժողականություն, աշխատասիրություն, ազնվություն, իսկ մեզ մոտ սերմանում են ատելություն, անհանդուրժողականություն, քահամահրանք: Ես կարծում եմ, որ  մեր վարժեցնողները կրկեսի տնօրենի հստակ ղեկավարությամբ  մեր հիանալի, հրաշալի տարածաշրջանը վերածում են գռեհկության, կրկեսի: Իսկ մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդները նորմալ ապրեն,  նորմալ ապրումներով:

Իհարկե, Ռուսաստանը  դեռ ղեկավարում է հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն Ռուսաստանում պետք է լուրջ մտածեն իրենց դերակատարության փոփոխության մասին, որովհետեւ այդ դերը՝ հրձիգի, վերահսկողի, դրդողի դերը հանգեցրել է Խորհրդային Միության փլուզմանը: Այժմ այդ վտանգավոր գործընթացները մենք տեսնում ենք  հենց Ռուսաստանի տարածքում, Հյուսիսային Կովկասում՝ բանդիտական ընդհատակ,  տեռոր, համընդհանուր  անկարգություն,   վիթխարի կոռուպցիա»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30