Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Թող քաղաքապետի 5 օգնականին եւ 8 խորհրդականին կրճատեն»

Սեպտեմբեր 27,2013 21:48

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մտահոգ է: Ասում է տարածքային կառավարման նախարարությունը Արմեն Գեւորգյանի ստորագրությամբ մարզային կրթությունների վարչություններին եւ քաղաքապետարանին է ուղարկել ուսումնաօժանդակ  աշխատակազմի տիպային հաստիքների մասին հաստիքացուցակ, ըստ որի մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների տնօրենին, ոչ մի տեղակալ չի տրվում, իսկ մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցների տնօրեններին ընդամենը մեկ տեղակալ է տրվում:

«Եվ սա այն դեպքում, երբ դպրոցը ՊՈԱԿ է, որն ունի կանոնադրություն եւ ինքնակառավարվող հիմնարկ է, որն ինքն է  տնօրինում իր անելքին ու աշխատակազմը»,-ասում է տիկին Բախշյանը ու հավելում, որ այդ հաստիքացուցակը պարտադրվում է դպրոցներին՝ մարզային կրթության վարչությունների միջոցով եւ ներքին կարգով հրահանգվում է կրճատել տնօրենների տեղակալներին: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, եթե մինչեւ հարյուր աշակերտ ունեցող դպրոցներին զրկում են տնօրենի տեղակալ ունենալուց, ստացվում է, որ տնօրենը եւ ուսմասվար է, եւ դաստիարակության գծով տեղակալ, եւ տնտեսվար:

«Այդ հաստիքացուցակի նպատակն  այն է, որ նախատեսվող աշխատավարձերի բարձրացումը արվի այդ փոխտնօրենների հաստիքների կրճատման հաշվին: Փոխանակ հետեւեն, որ դպրոցների տնօրենները եւ մարզպետերը կամայականություններ թույլ չտան, վերցնում եւ կրճատում են հաստիքները: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետը հինգ օգնական եւ ութ խորհրդական ունի, 5 մլն 819 000 աշխատավարձ է տրվում նրանց: Թող այդ հաստիքները կրճատեն: Կամ նախագահը ունի  հսկա բանակ ապարատ, որը հայտնի չէ, թե ինչով է զբաղված,  նախարարներն ունեն բազում խորհրդականները: Թող այդ հաստիքները կրճատեն եւ խնայեն մսխվող պետական միջոցները»,- առաջարկում է Անահիտ Բախշյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anush says:

    Եվ,ընդհանրապես, իշխանական ապարատում, նախարարություններում շատ-շատ են ավելորդ, անհասկանալի ու ոչինչ չանող հաստիքները հարազատ-բարեկամների համար…. այդտեղ պետք է մտածել խնայելու ,մասին…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30