Լրահոս
Օրվա լրահոսը

Բակուր Կարապետյան. «Երկրում տիրող իրավիճակն՝ ամենաթողությունը, անպատասխանատվությունն են ստիպել մեզ հավաքվել»

Սեպտեմբեր 27,2013 21:27

«Ամեն կողմից հարցնում են՝ ո՞ւր է մտավորականությունը: Այսօր, կարելի է ասել, առաջին անգամ մտավորականությունը հավաքվել է: Երկրում տիրող իրավիճակն՝ ամենաթողությունը, անպատասխանատվությունն է ստիպել մեզ հավաքվել»,- հայտարարեց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը սեպտեմբերի 27-ին Գրողների տանը կայացած մտավորականների հավաքի ժամանակ: Հավաքի օրակարգը կազմված էր երկու կետից՝ «Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան» ծրագրի հայեցակարգի քննարկումը և քաղաքական վերնախավի սերնդափոխությունը:

Հավաքի ժամանակ Բակուր Կարապետյանը նշեց, որ նույնիսկ Լևոն Անանյանն էր ոգևորվել իր նախաձեռնությամբ և պատրաստվում էր մասնակցել հավաքին: Գրողի խոսքերով քաղաքացիական նախաձեռնության նպատակն է ունենալ առավել հայեցի ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում և սփյուռքում.

«Մենք մի ժողովուրդ ենք, որ ցրված ենք աշխարհի մեջ, բայց եթե խելոք գտնվեինք կօգտագործեինք տեխնիկական միջոցները, ապա դա առավելություն կլիներ: Մենք պետք է ընտանիքները դարձնենք փոքրիկ Հայաստան և հենց այդ «փոքրիկ Հայաստանների» միությունը դառնա ազգ-պետություն»:

Հավաքի ներկա մտավորականները Բակուր Կարապետյանին առաջարկեցին կենտրոնանալ Հայաստանի վրա, նամանավանդ, սահմանամերձ գյուղերի, քանի որ ըստ նրանց հիմա մարդիկ արտագաղթում են երկրի իշխանության պատճառով, իսկ Լեռնային Ղարաբաղն էլ ունի ինքնավար պետության կարգավիճակ: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ բոլորն էլ տեղյակ են և՛ազատամարտիկների, և՛ սահմանամերձ գյուղերի խնդիրներից.

«Ես ուզում եմ, որ ո՛չ մտավորականը, ո՛չ գիտնականը չդառնա ընտանի կենդանի: Էսօր էս իշխանությունը ինչ անում է, անում է հայաթափելու նպատակով: Եթե հանրապետության նախագահը գնում է Լֆիկ Սամոյի ավտոյի մաղարիչի քեֆին, վե՜րջ, չկա տենց բան, էլ իրեն նամակներ մի՛ գրեք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30