«Այսօր հանդիպել եմ Հայաստանի մշակույթի նախարարին եւ համագործակցության ծրագրեր մշակել, սակայն չգիտեի, որ Հայաստանում ընդամենը երկու դպրոց կա, որտեղ ռուսաց լեզու են սովորեցնում»,-այսօր «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» կոնֆերանսի մասին նշեց Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Ներկաները՝ մշակույթի ականավոր գործիչները զարմացան, նրա խոսքերիս հետո բոլորը ասացին, որ նրա տեղեկությունները սխալ են: Հայաստանում ռուսաց լեզու ուսուցանում են բոլոր դպրոցներում սկսած երկրորդ դասարանից: Այն հայ ժողովրդի երկրորդ լեզուն է: Նախարարը ընդունեց այն փաստը, որ սխալ է հասկացել իրեն ասված տեղեկատվությունը եւ ուրախացավ, քանի որ խոսքը իր մայրենի լեզվի մասին էր:
«Հայ ժողովրդի հետ ռուսները եղբայրական հարաբերությունների մեջ են, ռուսները երբեք չեն դավաճանել հայ ժողովրդին: Հնուց ի վեր միասնական ենք եղել եւ այսօր էլ մեզ մոտ նախարարությունում հայերն ավելի շատ են: Տեղակալը, խորհրդականը, ղեկավարը, փորձագետը, բոլորը հայ են, նրանք մեր շուրջն են ու ընդունվել են աշխատանքի իրար չճանաչելով»:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով մշակույթի ոլորտում բյուջեն աճում է: Այն կարեւորագույն գործոնն է, որը օգնում է ձեւավորել հասարակություն: Վերաբերմունքը մշակույթի նկատմամբ պետք է փոխել, ավելի բարելավել: Եթե պետությունը ցանկանում է, որ իր ժողովուրդը տեղեկանա թե ով է Շեքսպիրը, Չեխովը եւ այլք, ապա պետք է գումար տա թատերական գործչին, որպեսզի վերջինս ներկայացումներ բեմադրի: Անհանդուրժողականությունից եւ վատից պետք է հեռու մնալ, միայն հավատալ լավին եւ առաջ շարժվել:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով կոնֆերանսի թեման հետաքրքրիր է: Նոր մշակույթ է ձեւավորվում հասարակության տարբեր խավի ներկայացուցիչների միջեւ: Մեր ազգային մշակույթի զարգացման համար պետք են կապեր, հնարավորություններ եւ համագործակցության հավանականությունը կմեծանա:
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի համոզմամբ ռուսական թատրոնները դժվարին ճանապարհ են անցնում: Թատրոնում աշխատողների 99 %-ը հայեր են.
«Մենք զրկված ենք հայ-ռուսական թատրոնների հարաբերությունների հաստատմանը: Անհրաժեշտ է հանդիպումներ, համագործակցության ձեւեր մշակել եւ համատեղ աշխատել: Ռուսաստանը պետք է աջակցի Հայաստանում ռուսական թատրոններին»:
Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարի պնդմամբ դա թանկ հաճույք է, բայց հյուրախաղերի աջակցություն կլինի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ