Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս 22 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն առաջին անգամ շատ լուրջ հայտարարություն են արել»

Սեպտեմբեր 27,2013 20:26

«Վերջին 22 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն առաջին անգամ շատ լուրջ հայտարարություն են արել, ինչը բխում է հենց ժողովրդի շահերից»:

Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը` անդրադառնալով սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:

«Մենք սա ողջունում ենք, քանի որ մենք առաջնահերթ համարում ենք, որ ժողովրդի անվտանգությունը այս պահին մեզ համար ավելի շատ կարեւոր է: Մենք, ելնելով ժողովրդի անվտանգության շահերից, ամեն ինչ անելու ենք`պաշտպանելու այդ հայտարարությունը, որպեսզի Հայաստանը ընդգրկվի Մաքսային միության կազմում, որից հետո կգա նաեւ Եվրասիական միության մեջ ընդգրկվելու հերթը»,- ասում է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը:

Նա նկատում է, որ Մաքսային միություն մտնելով` Հայաստանը կլուծի բազմաթիվ հարցեր` աշխատատեղերի ստեղծումից մինչեւ գազի գնի իջեցում:

«Եթե մենք լինենք Մաքսային միության անդամ, գազը հաստատ կլիներ այն գնով, որը այսօր տալիս են Բելառուսին: Մաքսային միության մեջ մտնելով` առաջ է գալիս նաեւ վերահսկողության հարցը. երբ մտնում ես  միության մեջ, ապա վերահսկողություն կա, այսինքն` այստեղ գումարները աջ ու ձախ չեն ծախսվի: ՄՄ մտնելուց հետո նաեւ աշխատատեղերի խնդիրը կլուծվի: Ես համոզված եմ, որ կաշխատի նաեւ աբխազական երկաթուղին, բացի այդ` ապրանքներն էլ կեժանանան»,-նշում է Անդրանիկ Ղուկասյանը` հավելելով, որ գոյություն ունեցող արտագաղթի եւ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում խոսել անկախությունն ու ինքնորոշումը կորցնելու մասին, ավելորդ է:

«Գոյություն ունեցող արտագաղթի եւ  սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում մեր անկախությունն ու ինքնորոշումը արդեն իսկ վտանգված է: Հիմա անկախություն բառով չես սնի: Երբ արտագաղթի արդյունքում Հայաստանում էլ մարդ չմնա, անկախության գաղափարն էլ ինքնըստինքյան կվերանա»,-եզրափակում է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30