Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին՝ «Եթե դուք ի վիճակի չեք քաղաքացուն ենթարկել օրենքին` հրաժարական տվեք»

Սեպտեմբեր 27,2013 20:14

Մինչ Երեւանի քաղաքապետարանում այսօր քննարկվում էր տրանսպորտի ուղեվարձի սակագինը, քաղաքապետարանի մոտ հավաքված՝ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությանը մի քանի րոպեով միացավ «Ծածկած շուկայի» համար պայքարող խումբը. «Եկել ենք միանալու մեր ընկերներին. մարդիկ, որոնք դիմադրում են ոստիկանության ապօրինություններին, քրեական խուժանի հարձակումներին, անկոտրում են, եւ նստած են այստեղ, այնքան ժամանակ, մինչեւ իրենց իրավական եւ օրինական պահանջը կկատարվի: Ողջունում ենք մեր ընկերներին, մեր աջակցությունն ենք հայտնում եւ պատրաստակամությունը` միշտ կանգնել նրանց կողքին ցանկացած պահին»:

IMG_3143

«Ծածկած շուկայի» համար պայքարողները առիթից օգտվելով, քաղաքապետարանի շենքի մոտ քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմեցին հորդորով, հիշեցնելով քաղաքապետի լիազորություններն ու խոստումները:

IMG_3148

 

Քաղաքացիական նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորեց՝ կամ «Ծածկած շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ձեռքը բռնել եւ թույլ չտալ հուշարձանի աղավաղումը, կամ էլ, եթե ի վիճակի չէ նման բան անել` հրաժարական տալ. «Հիշեցնում ենք`Երեւանի կենտրոնում գտնվող «Ծածկած շուկան այսօր ոչնչացվում է սեփականատիրոջ կողմից, «Ծածկած շուկան» պատմամշակութային հուշարձան է: Հիշեցնում ենք` քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանին, դուք հրապարակային հայտարարել եք, որ «Ծածկած շուկայում» կատարվող շինարարությունը ապօրինի է եւ պետք է ապամոնտաժվի: Դուք պարտավոր եք պաշտպանել եւ պահպանել այն հուշարձանները, որոնք գտնվում են Երեւան քաղաքի տարածքում: Ձեր հրապարակային հայտարարությունից հետո դուք որեւիցե քայլ չեք կատարել վերականգնելու հուշարձանը: Ստացվում է` պետական կառույցի ղեկավարը խաբում է իր ընտրողին, որի դեմ նա հաշվետու է: Մենք հաշվետվության ենք կանչում քաղաքապետին: Եթե դուք ի վիճակի չեք ստիպել մի քաղաքացու, որ ենթարկվի օրենքին, ուրեմն հեռացեք, ու հայտարարեք, որ դուք ի վիճակի չեք մի քաղաքացու ձեռքը բռնել»:

 

Մանրամասները շուտով` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30