Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանը բոլորին կաշառում ա». Ալեքսանյանի պաշտպանի խոստովանությունը

Սեպտեմբեր 27,2013 19:51

«700 աշխատանքի տեղ կբացվի եւ 700 ընտանիք կապրի:  Ինքնաթիռներն ու գնացքներն էլ, որոնք միլիոնից ավելի մարդ են տանում երկրից,  էլ չեն տանի»,- այսօր  «Ծածկած շուկայի» դիմաց ակցիայի ժամանակ անընդհատ կրկնում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները:

Նրանք նոր ասելիք չունեին, այսօր էլ պնդում էին, որ շուկան քանդվում էր ու բարերար Ալեքսանյանը փրկեց պատմամշակութային հուշարձան-շուկան:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոչ ոք չի ասում շուկան պետք չէր նորոգել, բայց պետք էր հուշարձանը պահպանել, Ալեքսանյանի թիմակիցներից մի երիտասարդ, սկսեց հեգնել. «Քուրս հուշարձանի ի՞նչն ա քանդված: Քանի՞ տարեկան ես, երեւի 25 տարեկան չկաս, տո դու 5 անգամ էս շուկան մտած կա՞ս: Տո լսել ա  էս երեխեն, սկի չի էլ իմանում  ի՞նչ հարց ա տալի: Միկրոֆոն ա  ձեռը պահել, գիտի արդեն լրագրող ա դառել: Հերթապահ մասում լավ կաշխատի էդ երեխեն, որպես քննիչ»:

Հետո երգչախմբի համաչափ նվագակցությամբ հավաքված կանայք սկսեցին կրկին վանկարկել Ալեքսանյան բարերար, Ալեքսանյան շինարար ու փառք ու պատիվ տվեցին նրան:

«Փառք ու պատիվ բարերարին, նորոգում ա, սարքում ա, հանրային զուգարան էր»:

Հավաքվածները նաեւ հերքեցին իրենց հավաքվելու համար պատգամավորից գումար ստանալու մասին խոսակցությունները. «Ալեքսանյանը ոչ մեկից ոչինչ չի պահանջում, ոչ ոքի չի կաշառում»:

Իսկ շուկայի հարակից շենքի բնակիչ ներկայացող միր մարդ էլ հավելեց. «Սամվել Ալեքսանյանը բոլորին կաշառում ա: Ինչի՞ համար ա կաշառում, որ այ սենց գեղեցիկ կոթող ա սարքում ժողովրդի համար: Ամեն մեկը թող սենց կաշառի մեզ, մենք այ սենց ուրախ կլինենք»:

 

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30