Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղեվարձի սակագինը քննարկող հանձնաժողովը պետք է վերացնել»․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 19:40

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող տրանսպորտի սակագնի վերաբերյալ քննարկմանը մասնակցելուց րոպեներ առաջ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող. հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում եւ պատասխանելով մեր այն հարցին թե ի՞նչ փաստարկներ է ներկայացնելու նիստին, ասաց, որ նախ պետք է պարզել թե հանձնաժողովում ովքե՞ր են պատասխանատվություն ստանձնել ներկայացնելու այն անձանց, ովքեր պայքարում էին տրանսպորտի ուղեվարձի 100 դրամի համար, եւ արդյոք հասարակությունը լիազորել է նիստին մասնակից անձերին ներկայացնելու իրենց շահերը. «Ես ներկայացնելու եմ մեկ փաստարկ` հանձնաժողովը վերացնել եւ տեղափոխվել դեպի հանրային լսումների, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը: Դա, այն է` ինչի մասին խոսեց վարչապետը 150 դրամ սակագինը կասեցնելուց առաջ եւ այն ինչի մասին հստակ նշված է քաղաքապետի որոշման մեջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30