Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյանը`Գեւորգ Կոստանյանի նշանակման մասին. «Մարդ է, ով ակնհայտորեն կոծկել է դիտավորյալ սպանությունը»

Սեպտեմբեր 27,2013 19:26

«Երբ Գեւորգ Կոստանյանը երկու տարի առաջ նշանակվեց զինվորական դատախազ, նա դեռ չէր հասցրել հանրությանը համոզել, որ ինքն աշխատելու է օրենքի շրջանակներում եւ բավարարել քաղաքացիների պահանջները: Նկատի ունեմ, հատկապես զինվորական գործերով, ինչն այդ կառույցի գործառույթն է: Ինքն, իրոք, չի կատարել այդ աշխատանքը, որը պիտի աներ զինվորական դատախազը, այսինքն, նպաստեր Հայաստանում արդարադատության իրականացմանը: Սրանից չի բխում, որ ինքը պետք է նշանակվեր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Գեւորգ Կոստանյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Ավելին, մեր զրուցակիցը գտնում է, որ մինչ այդ առաջադրումը հեղինակազրկեցին Կոստանյանի արդեն չեղած հեղինակությունը`Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված հանցագործության դեպքով. «Ինքը կատարեց իշխանության պատվերը: Այսինքն, ցույց տվեց, որ ծառայելու է իշխանությանը եւ ոչ թե արդարադատությանը: Այն բացատրությունները, որոնք նա տալիս է, որ դեպքից չորս օր հետո ինքը շատ ապացույցներ ուներ, որ հրապարակայնորեն ստանձներ Լիսկայի պաշտպանությունը, դա բացարձակապես արդարացում չէ: Որպես վերահսկող դատախազ, նա պարտավոր էր ապացուցել հանրությանը, որ մահվան դեպքը իսկապես անհրաժեշտ պաշտպանության արդյունքում էր եղել, եթե, իհարկե, դա այդպես է: Այդ գործը պետք է դատարան մտներ եւ հանրությունը տեսներ, որ իրոք դա այդպես է: Իրականում, դա այդպես չէր: Այս ամենից հետո, իրեն չէր կարելի նշանակել գլխավոր դատախազի պաշտոնում: Մարդ է, ով ակնհայտորեն կոծկել է դիտավորյալ սպանությունը, հիմա գնում է ստանձնելու գլխավոր դատախազի պաշտոնը»:
Գեւորգ Կոստանյանի առաջադրմամբ, ըստ Ժաննա Ալեքսանյանի, Սերժ Սարգսյանը բացահայտ հանրությանն ասում է, որ կնշանակի այն մարդուն, ով կատարում է իր պատվերը: Այլ նկատառում, մեր զրուցակիցն այստեղ չի տեսնում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. susan says:

    մեզ մոտ պարգևատրում , կամ պաշտոն են տալիս այն մարդկանց, ովքեր արդարացնում են հանցագործին, ովքեր արգելում են ազատ խոսել, ձերբակալում են իրենց իրավունդները պաշտպանող մարդկանց, մի խոսքով կատարում են նախագահի հրամանը. և սա հերթական դեպքերից մեկն է. ասել կուզի , որ ինքն է որոշում կայացնում, թե ում հետ ինչպես վարվել և իր դեմ խաղ չկա.

  2. Maxim says:

    Երնեկ Ժաննա Ալեքսանյանի նամուսն ու թասիբը,՝ բառիս ամենալայն իմաստով ունենային Հայաստանի ողջ՝ հախագահությունը, իշխանությունը, կառավարությունը, ընդիմությունը և անտարբեր քաղաքացիությունը՝ միասին վերցրած:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30