Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է իր դրածոյի թեկնածությունը՝ հանձինս Արմեն Կարապետյանի»․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 18:14

«Ես համոզված եմ, որ այս բիրտ ռեժիմի իշխանության օրոք Հայաստանում արդար ընտրություն ակնկալել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով չեմ ընդունել առաջարկը եւ իմ թեկնածությունը չեմ առաջադրել այդ ընտրություններում: Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին, ասաց Գորիսի՝ 1992-94 թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Այսօր արդեն մնացել են միայն ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» թեկնածուները: Ըստ Սամվել Հարությունյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է իր դրածոյի թեկնածությունը՝ հանձինս Արմեն Կարապետյանի. «Նա հունիսմեկյան դաժան, ծանրագույն սպանությունից հետո շարունակում է ղեկավարել ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը եւ ինքն է վարել այն նիստը, որը Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին առաջարկել է լինել թեկնածու: Արմեն Կարապետյանը իր նախկին խորհրդականն է եղել: Ոչ ոք չի առարկել, ոչ ոք չի ասել, որ Սուրի՛կ Խաչատրյան, դու այլեւս բարոյական իրավունք չունես մեր կուսակցությունը ներկայացնես, առավել եւս՝ սյունյաց կառույցի նիստը վարես: Հիմա ամեն ինչ անում են, որ ներկայացնեն, իբր թե Արմեն Կարապետյանը մարզպետ Վահե Հակոբյանի առաջարկությամբ է առաջադրվել, որ Լիսկան կապ չունի այդ ամենի հետ եւ այլն: Շատ լավ գիտեն, որ Սյունիքում այնպիսի համաժողովրդական ատելությւուն կա Սուրիկ Խաչատրյանի հանդեպ, որ նրա մասնակցությունը, որեւէ ակտիվությունն այդ առումով միայն  բացասական հետեւանք կարող է ունենալ»:

Դիմելով սյունեցիներին՝ Սամվել Հարությունյանը կոչ արեց հրաշք կատարել  սեպտեմբերի 29-ին՝ ընտրությունների օրը, այդ օրը համարել «Լիսկայի պարտադրված լծից ազատագրվելու օր». «Առաջարկում եմ իսկապես ազատագրական պայքարի օր դարձնել, բոլորը մի մարդու նման մասնակցել: Ոչ միայն գնալ քվեարկել ու դուրս գալ, այլ մերժել Արմեն Կարապետյանին, ձայն տալ ազատամարտի մասնակից Սամվել Հայրապետյանին: Դրանով ոչ այնքան կհարգեք Սամվել Հայրապետյանին, որքան կմերժեք մեր ժամանակների ամենախոշորամասշտաբ ոճրագործներից մեկին՝ Լիսկային: Եվ դա դուռ, հնարավորություն կբացի մեր ազատագրական հետագա պայքարի: Վերջապես համախմբվելով, բռունցքվելով՝ մենք կարճ ժամկետում կկարողանանք ազատագրել Գորիսը, Սյունիքը եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը մեզ պարտադրված արյունոտ լծից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30