Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն կրթական համակարգում. Ներկայիս միտումներն ու մարտահրավերները» խորագիրը կրող սեմինարը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը` կարեւորելով սեմինարի անհրաժեշտությունը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Միջոցառման կազմակերպիչներն են Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հայաստանյան խումբը, Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը և UNICA ցանցը:
Սեմինարի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշեց, որ մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոնիայում ընդգրկված բազմաթիվ երկրների համար. «Որքան էլ մենք փոփոխենք օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը, արդյունքի չենք հասնի, եթե մարդկային ռեսուրսների կառավարման հարցում ունենանք թերացումներ»,-ասաց Մելիքյանը` հավելելով, որ նախարարությունում այս խնդիրը հատուկ ուշադրություն է դարձվում:
Միջոցառման մասնակից, Բրյուսելի Ազատ համալսարանի Մարդկային ռեսուրսների զարգացման գծով կառավարիչ Յան դեն Հեզեի փոխանցմամբ` Տեմպուս ծրագիրն աջակցում է կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի եւ կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը եւ համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ծրագրերին:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ