ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակիցները «Ծածկած շուկայի» դիմաց դեռ սպասում են ակտիվիստներին, որոնք Մաշտոցի պուրակից գնացել են քաղաքապետարան եւ այնտեղից պատրաստվում են գալ շուկա:
Ալեքսանյանի թիմակիցները քիչ առաջ շուկայի վերեւի մասում կրկին տեղադրեցին ՝ «ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, ոչ վարձու ընդդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղի բացմանը» գրությամբ քաղաքացիական ակտիվիստներ Կարո Եղնուկյանի ու Գարեգին Չուգասզյանի լուսանկարներով պաստառը:
Թիմակիցներից մի երիտասարդ հեգնեց. «Այ տենց ճմռթած դեմքով իջացրա, եկեք մեջտեղով, թող փոսը մեջտեղը լինի, որ սֆթա հողը լցեք վրեն, հետո քարերը: Մեռած մարդիկ են: Նման սրիկաներն են այս երկիրը քանդում»:
Նույն երիտասարդը նաեւ հորդորում էր վերեւում կանգնած երիտասարդներին նկարը տեղադրել համաչափ. «Հլը թափ տուր, թող ուղղվի: Այ տենց լավ ա, կռիշկեն դրեք վրեն, կամաց իջացրեք փոսը: Կամաց իջացրեք, թելը թող չպոկվի»:
Կարդացեք նաև
«Թաղման արարողակարգը» կազմակերպած Ալեքսանյանի թիմակիցը նաեւ ասաց, որ երկու ժամ հետո հոգեհաց են տալու. «Կարամ ժամ ասել, գաք օղորմաթաս խմեք նման մեռած մարդկանց համար: Էսօր յոթն ա, քառասունքը քառասուն օրից, շաբաթ կիրակին չհաշվեք, որովհետեւ իրանք անաշխատունակ մարդիկ են: Իրանց համար կապ չունի աշխատանքային օր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` 168.am- ից
Մանրամասները՝ շուտով տեսանյութում