Րոպեներ առաջ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը արգելեց «Հրապարակ» օրաթերթի, 1in.am-ի, «Ա1+»-ի, «Երկիր Մեդիա»-ի լրագրողներին մասնակցել քաղաքապետարանում այս րոպեներին ընթացող տրանսպորտի ուղեվարձի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանը։
Լրագրողներն ընդամենը մի քանի րոպե էին ուշացել։ Նրանք պահանջում էին քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցչին, որը 3 անգամ նիստերի դահլիճից դուրս եկավ, բայց քաղաքապետարանի շենքից անգամ դուրս չեկավ, որպեսզի մոտենա լրագրողներին: Ընդամենը գլխավոր մուտքի «դռան արանքից» ասաց՝ «Նիստը սկսված է, դուք ուշացել եք» ու գնաց։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ