Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնագլխաքանակի աճը մսեղիքի գնանկում է պարտադրում

Սեպտեմբեր 27,2013 17:51

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված անասնագլխաքանակի կտրուկ աճը, տարեսկզբին ներկայացրել էր ներքին շուկայում մսեղիքի գնանկման վերաբերյալ իր կանխատեսումները:
Այսպես, եթե ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմում էր 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի եւ ոչխարի/գառան/ մսինը՝ 2800-3000 դրամ, ապա արդեն սեպտեմբեի վերջին նկատվում է տավարի մսեղիքի 8-9% , խոզի մսի՝11% եւ ոչխարի մսի 15% գնանկում:
Ավելին, ներկայումս հանրապետության բոլոր մարզերում մսի իրացման համար գիրացված տավարի եւ ոչխարի գլխաքանակը 10%-ով, իսկ խոզերինը՝ ավելի քան 15%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրացման ենթակա անասնագլխաքանակի ցուցանիշը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30