Հենց նոր ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումը ԱԺ խմբակցությունների հետ: Վերջին հանդիպումը եղավ «Ժառանգություն» խմբակցության հետ, ավելի ճիշտ այդ խմբակցության միակ ներկայացուցիչ Թեւան Պողոսյանի հետ, որն, ի տարբերություն մյուս խմբակցությունների իր գործընկերների՝ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ այդ հանդիպման մասին:
Մինչ այդ Գեւորգ Կոստանյանը հանդիպել էր ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: Նրանցից ոչ մեկը պարոն Կոստանյանի առջեւ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատման վերաբերյալ հարց չի բարձրացրել: Ամենայն հավանականությամբ՝ այդ մասին չի խոսել նաեւ պարոն Թեւան Պողոսյանը:
ՕԵկ-ում խոսել են «ընդհանուր հարցերից», ավելի կոնկրետ հարցադրումներով հանդես եկած ՀԱԿ-ին հետաքրքրել է Մարտի 1-ի, Տիգրան Առաքելյանի եւ ՍԴՀԿ-ի հարցը, ԲՀԿ-ին՝ Վարդան Օսկանյանի հարցը, Դաշնակցությանը՝ Հրաչ Մուրադյանի…
Այսպիսով՝ անկուսակցականներ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հարցը առայժմ չի քննարկվել: Անհավանական է, որ այդ հարցը բարձրացվի ՀՀԿ խմբակցության հետ երկուշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ: Գուցե թե ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները խոսեն այդ մասին՝ նկատի ունենալով, որ «սիրելի հեռուստադիտողները» կկարողանան լսել իրենց հարցը:
Կարդացեք նաև
Սակայն պարոն Կոստանյանն, այնուամենայնիվ, ԱԺ-ից չհեռացավ առանց Սուրիկ Խաչատրյանի անունը լսելու: Այդ գործի մասին նրան հարց ուղղեցին լրագրողները: Ի պատասխան նա վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին ազատել են օրինականության սահմաններում՝ հիմնվելով բոլոր ապացույցների վրա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարգելի Առավոտ Սուրիկ Խաչատրյանի որդուն արդեն ազատել են… Ինչ խոսեին???? Ասեին ինչու եք ազատել????
Նկարում,՝ բանդիտ համար 2: