Հերմինե Նաղդալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին «արդյոք կողմ ե՞ք ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին թե՞ ոչ»՝ պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական էլ. փոստին ուղարկելով հետևյալը.
« Հարգելի պարոն Սաքունց,
ի պատասխան Ձեր ՝ կողմ ենք արդյոք Մաքսային Միությանը Հայաստանի
Հանրապետության անդամակցությանը, թե ոչ հարցմանը, տեղեկացնում եմ, որ այդ
թեմայի շուրջ ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը զանգվածային
լրատվամիջոցներով՝ տարբեր հարցազրույցների ու քննարկումների ընթացքում:
Հարգանքով՝
Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ»
Չստանալով հստակ պատասխան փորձեցինք պարզել թե կոնկրետ, որ լրատվական միջոցներին է հարցազրույցներ տվել տիկին Նաղդալյանը: Ի պատասխան մեր հարցի ստացանք մի քանի հարցազրույցների հղումներ՝
https://www.irates.am/hy/1379016893
https://panorama.am/am/politics/2013/09/12/hermine-naghdalyan/
https://armworld.am/detail.php?paperid=4646&pageid=143062&lang=
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ