ՀՅԴ խմբակցության հետ էլ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը բավականին արդյունավետ քննարկում է ունեցել: Կարողացել է ներկայացնել իր՝ որպես զինվորական դատախազ ունեցած ձեռքբերումները, որոնք տպավորիչ ձեւով լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ քաղաքական կամքի դրսեւորմամբ՝ կոռուպցիոն երեւույթների եւ պաշտոնեական դիրքի չարաշահումների վերացում (կամ առնվազն՝ գրեթե վերացում) համակարգում:
Պարոն Ռուստամյանը նաեւ ասաց, որ Գեւորգ Կոստանյանի հետ աշխատել է դեռ 2008թ.-ից, եւ կարծում է, որ վերջինս պատրաստված անձնավորություն է, եւ նրա գիտելիքները այսօրվա արդիական եվրոպական չափանիշներին համապատասխան են. «Աղվան Հովսեփյանն ավելի փորձառու դատախազ է, նոր առաջադրվող անձն այդքան մեծ փորձառություն չունի, բայց ունի շատ հետաքրքրիր նորարական մոտեցումներ, գիտելիքներ, համակարգն արդիականացնելու ձգտում, դա դրական է»:
ՀՅԴ խմբակցությանը գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրել է սահմանադրական բարեփոխումների հարցը, որով զբաղվող հանձնաժողովի անդամ է Գեւորգ Կոստանյանը: Սակայն վերջինս չի բավարարել այդ հետաքրքրասիրությունը, քանի որ աշխատանքները այդ հանձնաժողովում առայժմ շատ փակ են, փոխարենն ասել է, որ «կարկինը լայնորեն է բացված՝ լայն սպեկտրով են նախատեսվում փոփոխությունները»:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցությունը հետաքրքրվել է նաեւ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությամբ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինչ՝ խայտառակություն, ստրկամտություն, ստորաքարշություն հարյուր տարվա պատմություն ունեցող կուսակցության առաջնորդների կողմից: Օր-օրի բացվում է սրանց խայտառակ դեմքը: Ես
սրանց տեղը գետինը կմտնեի,՝ երդվում եմ անեն ինչով: