Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ. Կլիմայի փոփոխությունների պատճառը մարդն է

Սեպտեմբեր 27,2013 16:50

«Ազատություն» ռադիոկայան. ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ 1950-ական թվականներից նկատվող գլոբալ ջերմացման պատճառը մարդու գործունեությունն է, իրենց պնդումներում նրանք վստահ են 95 տոկոսով:

Ստոկհոլմում Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խումբը զեկույց է հրապարակել, որի համաձայն` երկրի, օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրությունները հաստատում են, որ գլոբալ ջերմացումը շարունակվում է:

Փորձագետների գնահատականներով` օդի և օվկիանոսի ջերմաստիճանն աճել է, ծովի միջին մակարդակը` բարձրացել, ձյան և սառցե ծածկույթի ծավալները կրճատվել են, ավելացել է նաև ջերմոցային գազերի կուտակումը:

Գիտնականները զգուշացնում են, որ ծովի մակարդակը մինչև դարի վերջը կարող է բարձրանալ 82 սանտիմետրով: Ըստ նրանց` կլիմայի հետագա տաքացումը անխուսափելի է:

Տաթեւիկ Լազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30