Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը

Սեպտեմբեր 27,2013 16:33

Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը:

Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թ. կրճատելով այն մինչև 1,5 տոկոսի 2009 թ. 7,5 տոկոսի դիմաց: Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ:

 

 ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30