Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ սիրիահայերի համար իրականացվող կրթական ծրագրերին աջակցելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբեր 27,2013 16:09

Սեպտեմբերի 27-ինՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության միջև պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով Քուվեյթի Պետության՝ սիրիահայերին աջակցելու պատրաստակամությունը, մասնավորապես ասաց. «Արդեն ավանդույթ է դարձել աշխատանքը Քուվեյթի դեսպանության հետ: Անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթի Պետությունը 100.000 ամերիկյան դոլար նվիրեց Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին, որն ուղղվեց սննդի ձեռքբերմանը: Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100.000 դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայ դպրոցական և այլ կրթական ծրագրերի իրականացմանը: Գումարը կփոխանցվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին: Նախարարը նշեց նաև, որ սիրիահայերին ուղղված բոլոր օգնությունները կազմակերպվում են այս կենտրոնի միջոցով:
Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսար Մոհամմմեդ ալ-Քաբանդին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին համագործակցության համար և հավելեց. «Ես ուրախ եմ գտնվել նախարարությունում: Սա մեր վերջին այցելությունը չէ, նոր ծրագրեր կան: Աջակցելու ենք նաև Նոր Հալեպ ծրագրին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30