Լրահոս
Օրվա լրահոսը

«Carrefour»-ին փոխարինեց «Գուրմանը», նույն ինքը` «Երեւան սիթին»

Սեպտեմբեր 27,2013 15:57

Մի քանի շաբաթ առաջ «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում բացվել է «Գուրման» սուպերմարքեթը: Չնայած, որ իր չափսերով «Գուրման»-ը հսկայական է, բայց այն նոր սուպերմարքեթների ցանց չէ եւ մայրաքաղաքի որեւէ այլ կետում նման ապրանքանիշով սուպերմարքեթ չկա:

Առաջին հայացքից սպառողը չի հասկանում, որ առեւտուր է անում նույն «Երեւան սիթիից»` չնայած, որ ապրանքների տեսականին ոչնչով չի տարբերվում սիթիի ապրանքներից, եւ միայն դրամարկղի մոտ վաճառողի` «Երեւան սիթիի» բոնուս քարտ ունե՞ք» հարցից է պարզ լինում, որ «Carrefour»-ին, այնուամենայնիվ, փոխարինեց «Երեւան սիթին»:

Թե ինչու է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին իրականում պատկանում է «Երեւան սիթի» սուպերմարքեթների ցանցը, հրաժարվել սպառողներին արդեն հայտնի իր ապրանքանիշից ու ընտրել «Գուրման» անունը, թերեւս հասկանալի է. դեռ մեկ տարի առաջ «Դալմա մոլ»-ում փակցված էր «Carrefour» հիպերմարքետների ցանցի գովազդը, ըստ որի «Carrefour»-ը մտադիր էր «Դալմա մոլում» առեւտրային կենտրոն բացել, սակայն, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Carrefour»-ի մուտքը մեր երկիր խոչընդոտվել է եւ արդյունքում` «Carrefour»-ի փոխարեն այսօր բացվեց` «Գուրմանը»: Եվ որպեսզի բազմաթիվ սպառողներ, որոնք անհամբերությամբ սպասում էին «Carrefour»-ին, քանի որ ծանոթ էին ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարքետների ցանցի ապրանքատեսակներին, չբոյկոտեն ԱԺ պատգամավորից առեւտուր անելը, մարքեթինգի հնարք են գործադրել եւ սպառողին ներկայացել նոր` աչք շոյող ապրանքանիշով:

«Carrefour» հիպերմարքետների ցանցն, ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ հայտնի է որպես այդ ոլորտում երկրորդ խոշոր ցանցը: Ֆրանսիական ընկերության մատուցած ապրանքները մի քանի անգամ էժան են, որակյալ եւ տարատեսակ: Ընդ որում, այս ապրանքանիշը մեր երկիր բերելու համար բանակցությունները տարվել էին ոչ թե 2 տնտեսվարողների՝ «Դալմա մոլի» եւ «Carrefour»-ի պատասխանատուների միջեւ, այլ պետական մակարդակով: Բանակցությունները վարել էր անձամբ ՀՀ տարածքային նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչը հաջողությամբ էր ավարտվել` «Carrefour»-ը տվել էր Հայաստանում բիզնես ծավալելու իր համաձայնությունը: Ի դեպ խոսք էր գնում մեր երկրում մոտավորապես 52 միլիոն դոլար ներդրման մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30