Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարշապար լիզողների մասին» նամակին չեն անդրադարձել

Սեպտեմբեր 27,2013 15:50

Այսօր Մայր աթոռում կայացած ասուլիսում խոսելով Ավետարանական եկեղեցու մասին՝ Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ Ավետարանական եկեղեցու մասին խոսելիս պետք է տարբերակել, թե կոնկրետ որ Ավետարանականի մասին է խոսքը: «Ավետարանականների նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի մեջ տարբեր է, հետանկախության շրջանում նրանց կողմից տենդենց է դրսեւորվել՝ Հայ առաքելական եկեղեցու հաշվին մեծացնել իրենց հավատացյալների բանակը: Այս մասին մեր վերաբերմունքը հստակ է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Եպիսկոպոսաց ժողովում անդրադարձ եղե՞լ է Երուսաղեմի պատրիարքի՝ «գարշապար լիզողների» մասին հայտնի նամակին: «Եպիսկոպոսաց ժողովին դրան որեւէ անդրադարձ չի եղել, որովհետեւ եկեղեցու ներքին կյանքին նվիրված ընթացիկ քննարկումների ժամանակ ենք անդրադարձել: Ամենայն հայոց կաթողիկոսը Նուրհան արքեպիսկոպոսին հրավեր ուղարկել էր, ինքը ինչ-ինչ խնդիրների պատճառով չի կարողացել գալ»,-պատասխանեց Արշակ սրբազանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30