Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Համաներում չի լինելու, դա հեքիաթ է, իրենց հերթական ծիտիկներն են»

Սեպտեմբեր 27,2013 15:45

IMG_6546[1]«Եվրոպացիները փոշմանել են, որ վստահել են Սերժ Սարգսյանի նմանին: Չնայած բավականին ուշ է, բայց այնպես չի, որ կործանված է ամեն ինչ: Եվրոպացիների դիրքորոշումների մեջ հստակ փոփոխություններ կլինեն՝ դեպի Սերժ Սարգսյանը: Բայց կարեւոր է, որ թե՛ Եվրոպան, թե՛ ՌԴ-ն շատ լավ հասկանում են, թե ում հետ են գործ բռնել»,- այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիային ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա, առանձին-առանձին բողոքի ակցիա անողները այս երկրում խնդիր չեն կարող լուծել. «Ոչ տաքսիստները լուծեցին, ոչ ատամնաբույժները, ոչ վարսավիրները»: Ըստ նրա, ամեն ինչ այս երկրում կապված է Բաղրամյան 26-ի հետ:

Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց խնդիրներն են ներկայացրել նոր դատախազի թեկնածուի առջեւ, թեեւ որեւէ հույս չունեն, որ այդ հարցերը կլուծվեն. «Այսպես թե այնպես ինքը նշանակվելու է, մենք ուզենք, թե չուզենք»: Նա նշեց, որ Մարտի 1-ի հարցերից մինչեւ ՍԴՀԿ-ի հետ կապված ապօրինությունների հարցերը բարձրացրել են նրա առաջ:

Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ երբ արտագաղթի կամ այլ խնդրի հետ կապված ծրագիր են ներկայացնում, Սերժ Սարգսյանի օրոք միեւնույն է, ոչ մի հարց էլ չի լուծվելու, քանի որ ինքն իր դեմ չի պայքարելու. «Դա երազախաբություն է»:

Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ Տիգրան Առաքելյանի խնդիրը լուրջ գլխացավանք է դարձել Սերժ Սարգսյանի համար: Ամբողջ հայ ժողովրդի դեմ է նա պայքարում. սա դարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական կարեւոր խնդիրներից մեկը. «Հաջորդ քայլը պետք է լինի հարցի միջազգայնացումը: Բոլոր դեսպանների, միջազգային կառույցների ներգրավումը, եվրոպական մարդու իրավունքների կառույցները, որոնք խեղճացնելու են Սերժ Սարգսյանին՝ այս խնդիրը լուծելու: Համաներում չի լինելու, դա հեքիաթ է, իրենց հերթական ծիտիկներն են, որ գցում են, ժողովուրդը զբաղվի դրանով: Չի լինելու դա: Տիգրանի ազատման գործը մեր, այս հասարակության գործն է»:

Նշենք, որ իրենց առաջին էջերում Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ ճանաչելու նախադասությունը տեղադրող 6 թերթերին միացել է նաեւ 4 ԶԼՄ:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ երկուշաբթի օրվանից սկսելու է «քառօրյա տժժոցը» եւ իրենք ՀՀԿ-ին հանգիստ չեն թողնելու, անընդհատ քարկոծելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30