Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արշակ սրբազանը կաթողիկոսին բոյկոտելու մասին. «Անհեթեթ լուր է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 15:43

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծն Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, իր աշխատանքները սկսեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Այսօր Մայր Աթոռում` Մատենադարանի դահլիճում ամփոփվեցին Եպիսկոպոսաց ժողովի կատարած աշխատանքն ու արդյունքները:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը  նշեց, որ ժողովի կողմից լիազորված են կատարված աշխատանքը ներկայացնել Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանն ու Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հավելեց, որ եպիսկոպոսաց ժողովին մասնակցում էին 62 եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ:

Եպիսկոպոսաց ժողովին իր խոսքն է ուղղել նաեւ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Սրբադասման հանձնախմբի աշխատանքների մասին հանդես են եկել տեր Սեպուհ եւ Եզնիկ սրբազանները: Սուրբ դրոշմի եւ մկրտության միօրինակ բնագիր է ընդունվել հանձնաժողովի կողմից, լրամշակման աշխատանքներն էլ շարունակվում են: Հայ եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը եւս քննվել է: Սեպտեմբերի 27-ին զեկուցումներ են եղել հայ եկեղեցու ներկա մարտահրավերների մասին: Ժողովը որոշել է սիրիահայերի աջակցության հիմնադրամ հիմնել: Նարեկ սրբազանը հայտնեց, որ այն կաջակցի նաեւ արցախահայությանը:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը, որ եթե 600-ամյա ընդմիջումից հետո Մայր Աթոռում ընթացող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին 72 եպիսկոպոսներից մասնակցում է 62-ը, դա վկայում է այն մասին, որ կաթողիկոսին բոյկոտել են: Ի պատասխան Արշակ սրբազանը պատասխանեց. «Բոլոր ժողովներին էլ որոշակի պատճառներով բացակայությունները լինում են, ու ժամանակակից ժողովաբանական լեզվով ասած՝ Եպիսկոպոսաց ժողովում քվորումն ապահոված էր, իսկ այդ լուրը անհեթեթ էր»:

Արշակ սրբազանը ասաց, որ որպես եկեղեցի պետք է վերաբերմունքը արտահայտեն ցեղասպանության զոհերի վերաբերյալ՝ անկախ քաղաքական հետեւանքներից:

Սրբություններին տեր կանգնելու մասին էլ բանախոսներն ասացին, որ հետամուտ են լինելու Թուրքիայի տարածքում հայկական սրբությունների ճանաչմանը:

Արշակ սրբազանը նաեւ հայտնեց. «Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ մարտահրավերների այն ցանկն ենք ֆիքսել, որոնց առջեւ կանգնած են մեր եկեղեցին ու ժողովուրդը, ունենք խնդիրների լայն ներկապնակ: Առաջարկվել են երկրի ներքին կյանքի եւ իշխանական ինստիտուտների վերակազմակերպման առնչությամբ լուծումներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30