Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞վ է ուզում տեսնել Սուրենյանցին ճաղերի հետեւում

Սեպտեմբեր 27,2013 15:19

Սուրեն Սուրենյանցը «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշեց, որ ըստ էության քրեական գործ գոյություն չունի։

«Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք – պահանջ չկա։

Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է։

Երբ Լիսկայի թուլեն դուրսն ա ու իրական հանցագործությամբ զբաղվելու փոխարեն, պետությունն ամբողջ զբաղվում է այս ծիծաղելի խնդրով։ Ես թաքուն տեղ չեմ, կարող են ոստիկանները գալ ու ինձ կալանավորել։ Ես Հայաստանում եմ, թող գան կալանավորեն, ավելին ասեմ՝ ինձ ավելի լավ ա ես լինեմ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կողքին, քան լինեմ Լիսկայի թուլի կողքին։ Թող գան ոստիկանները, ես չեմ դիմադրի, միայն կարող է վարորդս մի քիչ դիմադրություն ցույց տա, բայց ես իրեն կհորդորեմ, որ ոչ մի քայլ չձեռնարկի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Պարոն Սուրենյանցը հստակ գիտի, թե ովքեր են ցանկանում իրեն տեսնել ճաղերից այն կողմ, ով է շահագրգռված իրեն անազատության մեջ տեսնել. «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամը, որի անունը Սեյրան Մանուկյան է։ Նա ոստիկանության նախկին աշխատակից է»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30