«Մենք համոզված ենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, Հայոց ազգային բանակի վաստակաշատ սպա, ազնիվ և հայրենասեր քաղաքացի, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ»,- այսօր Հանրապետության հրապարակում ազատամարտիկների ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը եւ ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ, կարդաց ազատամարտիկների հայտարարությունը:
«Իշխանությունների հաշվարկներով, շարժումը սկսող և գլխավորող անձին չեզոքացնելով, այն պետք է պառակտվեր և դադարեցներ գործունեությունը՝ շեղվելով ի սկզբանե ընտրած ճանապարհից: Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելուց առաջ իշխանությունները փորձեցին պառակտել մասնակից ազատամարտիկներին և թշնամանք սերմանել նրանց միջև, սակայն նպատակին չհասնելով՝ դիմեցին ավելի խիստ, բայց անօրինական ու անբարոյական միջոցի:
Իրազեկում ենք իշխանություններին, որ մենք չենք գնալու նրանց ցանկալի ճանապարհով: Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների, մեր զինակից ընկերների և նրանց ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար:
Մեր պայքարն ազնիվ ու անշահախնդիր է: Մենք պայքարում ենք ազատամարտի ավարտից հետո երկու տասնամյակ անտեսված արդարությունը վերականգնելու համար:
Կարդացեք նաև
Մենք պարտություն չենք ճանաչում: Հաղթանակի հասնելու համար պատերազմի դաշտում չենք խնայել մեր կյանքը: Հիմա էլ ճանապարհի կեսին կանգ չենք առնելու, գնալու ենք մինչև հաղթանակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ