Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

Սեպտեմբեր 27,2013 14:57

Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում, մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագիրը:
Խնդրին համալիր լուծում տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները և հաստատված ծրագրի համաձայն մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները: 2012թ-ից մեկնարկած աշխատանքները լայն թափով շարունակվեցին նաև այս տարի:
2013թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգվել և իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: Տարեկան ծրագրով վերանորոգվել է 48550 քմ թեք տանիք:
Ծավալային առումով բավականին շոշափելի աշխատանքներ են կատարվել նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող մուտքերի վերանորոգման ուղղությամբ:
Ըստ այդմ, այս տարի բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից զատ վարչական շրջաններում գործընթացը դեռևս շարունակվում է նաև լրացուցիչ ծրագրերով:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագրերը առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30