Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը, որը Ուկրաինան ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխությանը, կբացի Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնը: Հայտնում է «Բելտա» լրատվականը:
Ֆիլմը հայ, վրացական, ֆրանսիական և ուկրաինական համատեղ արտադրանք է: Գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսահայ ռեժիսոր և Սերգեյ Փարաջանովի ընկեր Սերժ Ավետիքյանը:
«Փարաջանով»-ը միաժամանակ կցուցադրեն երկու կինոդահլիճում՝ «Լիստոպադ» կինոփառատոնի բացման արարողությունից հետո:
Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ իրենց համար շատ հաճելի է փառատոնի բացումը «Փարաջանով»-ով սկսելը, որը մասնակցում է նաև ծրագրի հիմնական մրցույթին: Այն լիովին համապատասխանում է ծրագրի համատեքստին՝ բելառուս հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել հետխորհրդային երկրներում ստեղծված լավագույն ֆիլմերը:
Կարդացեք նաև
Մինսկի «Լիստոպադ» 20-րդ փառատոնը կանցկացվի նոյեմբերի 1-ից 8-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ