Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմայգու «այցելուների» եւ նրանց հետ գիշեր անցկացնող պաշտոնյաների մասին

Սեպտեմբեր 27,2013 14:39

«Երեք տարի առաջ մտածո՞ւմ էիք, որ Կոմայգում այլասերները պետք է հավաքվեն, իրենց ազատ զգան, դեռ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ լինեն, որ գան դրանց վարձեն, տանեն, գիշեր անցկացնեն նրանց հետ»,- «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» վիճահարույց օրենքի այն պաշտպաններին, ովքեր կարծում են, թե հայ իրականության մեջ «նման բաներն» անհնար են, ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: «Ո՞ւմ մտքով կանցներ, որ սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին այլանդակություններ կցուցադրեն. այն, ինչը որ հիմա արվում է Եվրոպայում: Այնպիսի անհեթեթ վիճակի է ամեն ինչ հասել, որ պեդոֆիլների շահերը պաշտպանող կուսակցություն է ստեղծվում Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում որոշում են կայացրել, որ եթե տղան իրեն աղջիկ է զգում` իրավունք ունի գնալ աղջիկների զուգարան»,- իր զայրույթը բարձրաձայնեց մեր զրուցակիցը` վրդովվելով, թե ինչո՞ւ նման ջերմեռանդությամբ չեն պաշտպանվում սովորական մարդու տարրական իրավունքները:

Կարդացեք վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եկեք թողենք մի կողմ Հոլանդիան ու ԱՄՆ-ն, և խոսենք մեր երկրի պաշտոնյաների մասին: Նրանցից
    ոմանք եթե Կոմայգու ծառայություններից չեն էլ օգտվում, ապա իրենց գործունեությամբ նպաստում
    են նեանց՝ ,,բարգավաճմանը,,: Հիշենք՝ քանի հազարներով՝աղջիկներ ու կանայք են մուսուլմանական
    երկրներում մարմնավաճառությամբ գունար վաստակում, ապա հետո խոսենք՝ Հոլանդիաների մասին:
    Եթե մեր երկրի իշխանության ողջ անձնակազնը միասեռականներ լինեին, և դրանով բավարարվեին,
    այնքան սարսափելի չէր լինի, որքան որ այլասեռական, այլագողական, այլախեղական:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միջնադարյան-գուլագային հոտ է փչում հոդվածից:

    Իսկ ի՞նչու են «այլասեր»: Իսկ որ ԱՄԵՆ այգու ու ամեն թփի տակ տարասեռականները/heterosexuals սեքս են անում, դա «այլասեր» չէ՞:

    Լկտի ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ Երևանում պայթեցրին DIY ակումբը. բա էս մարդիկ որտե՞ղ հավաքվեն-հանդիպեն: Նույնասեռականներն էլ Հայաստանում ՈՉ ՄԻ ՕՐԵՆՔ չխախտող ու ՕՐԻՆԱԿԱՆ քաղաքացիներ են,որոնք ծառայում են բանակում ու տուրքեր վճարում: Իսկ ի՞նչ ես ԴՈՒ առաջարկում. որ քո երկրի օրինական քաղաքացիների մի մասը ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքները չունենա՞:

    ԴՈՒԽԴ ՉԻ ՊԱՏՈՒՄ երկիրը իսկապես քանդող օլիգարխային կլանի հանցագործների գլխից բռնես ու եկել ԷԺԱՆ «հայրենասիրություն» ես խաղում՝ մի քանի անշառ նույնասեռականի վրա աքլոր կտրելով: Դուրդ չի գալիս, ՄԻ ԳՆԱ Կոմայգի-գնա ուրիշ այգի:

    Էդ եվրոպական արժեքները ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ արժեքներ են նախ և առաջ (universal basic human rights),որոնց թվում անձի ԻՐԱՎՈՒՆՔԸ սեփական սեռական զգացմունքներին համապատսխան ապրելը,եթե դրանով ՈՉ ՄԻ ՕՐԵՆՔ ՉԻ խախտում ( right on own sexual identity):Էդ եվրոպական արժեքները որ չլինեին, ձեզ օլիգարխային-գողական մաֆիան Հայաստանում հիմա հում-հում կերած կլիներ:

    Հոլանդիայում պեդոֆիլների «Martijn» կազմակերպությունը ՎԱՂՈՒՑ է օրենքով արգելվել և փակվել: Հետո՝ սա կուսակցություն չէր ու վերաբերում էր բանտից դուրս եկած պեդոֆիլների ՍՈՑԻԱԼԱԿԱՆ որոշ խնդիրներին:

    Այ «ԳՐԱԳԵՏ»- մինիմում 3 տարի պիտի սպասեն ու բազմաթիվ քննություններ-մասնագիտական թեսթեր պիտի անցնեն,որ տղան «աղջկա զուգարան գնա»:Նենց ես խոսում,ոնց որ թե տղան առավոտը վեր է կենում ու «որոշում» էդ օրվանից ‘աղջկա զուգարան գնալ’:

    Ու սա էլ՝ աշխարհում պեդոֆիլների և հանցագործների ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՍԸ տարասեռական/heterosexual են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30