Վահան Հովհաննիսյանը չի փոշմանել, որ համաձայնվել է օտար երկրում դիվանագիտական ծառայության անցնելու իշխանությունների առաջարկին։
«Եղել է առաջարկ եւ էդ առաջարկի քննարկումն ավարտված էլ չէ»,- ՀՅԴ բյուրոյում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը։ Նա տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են, բայց ոչ իր հետ։ Առաջարկին համաձայնություն տալը նա չի համարում դառնալ իշխանության մաս։ «Համագործակցել չի նշանակում նույնանալ (իշխանությունների հետ-խմբ.)»:
Նա ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են իր նշանակման մեջ լրագրողները տեսնում արմատական ընդդիմությունից իշխանություն դառնալու քայլ: «Եթե մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, դա նշանակու՞մ է, որ պետության կառույցներում աշխատող դաշնակցականները դրոշները ձեռքներին առած պիտի դուրս գան, բարձրանան սարերը ու դառնան ֆիդայի»,-ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Օր-օրի կարելի է զարհուրել՝ մեր երկրի իշխանությունների ցինիզմից: Բայց երբ նրանց են միանում
իրենց ընդիմություն կոչող անձինք առավել ցինիզմով, չես հասկանում, այս ամենը մղձավանջ է, թե՞
իրականություն: ՀՅԴ-ի 11 կետերից բաղկացած, նոր մարտահրավերը՝ երկրի զավթիչ, թալանչի,
կաշառակերների դեմ, որպեսզի նրանց հետ միասին բարեփոխումներ անելու նպատակով, որի հիմքում ընկած է մի շատ լուրջ փիլիսոփայական նոր կոնցեպցիա, որը կոչվում է՝ ԻՆՔՆԱԺԽՏՈՒՄ:
,,Երևի կարծեք թե այս ցնդաբանությունը իմ հորինածն է, բայց հավատացեք,՝ իմաստը որ իրոք
աբսուրդային է՝ Ուրվագիծ հաղորդմանը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, կրճարումներով,,:
Փակագծերը բացելով,՝ իմաստը հետևյալն է, որ իբր մեր երկրի առաջին դեմքերը, այդ թվում և
լիսկան, լֆիկը, շմայսը, դոդը, թոխմախը, նեմեցը և այսպես շարունակ, կարդաղով իրենց՝ ԻՆՔՆԱԺԽՏՄԱՆ կոնծեպցիան, կհասկանան, որ գողությունը, ավազակությունը, թալանը, մարդասպանությունը, կաշառակերությունը լավ բան չէ, կգան՝ ԻՆՔՆԱԺԽՏՄԱՆ, այսինքն իմ հասկանալով, քանի որ Գարեգին Բ-ն զբաղված է բոլորովին այլ գործերով, ապա նրա գլխավոր գործունեությունը վերցնում են իրենց ձեռքը, բայց իհարկե այնպես, որ ոչ ոք այդ բանից չխրտնի:
Եվ այսպես այդ արատավոր երևույթները մեր երկրից չքանում են, իրենց տեղը զիջելով ՀՅԴ-ի
ազգանվեր ու վեհ գաղափարներին: Իհարկե Արծվիկ Մինասյանը հաղորդման ժամանակ մի պահ
չկարողացավ պահել իր ծիծաղը, բայց արագ լրջացավ և շատ լուրջ խոսեց նաև՝ Վահան Հավհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելու մասին, որ Վահանը շատ սկզբունքային
մարդ է, և փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ հենց Գերմանիայից սկսած:
Իհարկե եթե խոսքը իմ երկրի, իմ ազգի ճակատագրի մասին չլիներ, հաճույքով,՝ Արծվիկի ու Վահանի ասածների վրա, իրենց հետ հավասար կծիծաղեի, սակայն իմ երկիրն է կործանվում:
Այսքանից հետո, ինձ զարմանալի չի լինի, եթե Վահանը իր հավատարմագիրը հանձնի՝ Ադոլֆ
Հիտլերին, նրա հետ առանձնակի զրույց ունենա, որտեղ Հիտլերը խոստովանի, որ ազգությամբ
զտարյուն Հայ է, և ոչ մի ահգամ այն չի թաքցրել, հատկապես ողջուննեի ժամանակ, ոչ միայն ինքն է շեշտել իր ազգությունը, այլ նաև բոլոր սպայական կազմին ստիպել, որ ողջունելուց նրանք էլ նշեն իր ազգությամբ՝ ով լինելը: Իսկ հետո շատ խոստովաություններից հետո, ասի որ ինքն էլ շատ
լավ բաժակաճառեր է ասում,՝ կանգնած, նստած և նույնիսկ պառկած տեղերից, իսկ ուզունդարա է
պարում այնպես, որ ոչ մի երկրի ղեկավար այդպես չի պարում: -Ես այս ամենից հետո իրավունք չեմ ունենա Վահանին չհավատալու: