Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բագրատյանի նախագիծը խոցելի էր». ԱԺ հանձնաժողովի նախագահ

Սեպտեմբեր 27,2013 13:42

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել էր իր հեղինակած «2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը:

Նա առաջարկում էր նաեւ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի 1 %-ի չափով եւ առաջիկա տարիներին գնալով բարձրացնել:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի համոզմամբ էլ, գիտության բնագավառի ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1% -ից ոչ պակաս:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով, սակայն, Հրանտ Բագրատյանը հետ վերցրեց հանձնաժողովին ուղղված գրությունը:

Aravot.am-ը Արտակ Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր կար, որ պարոն Բագրատյանը հետ վերցրեց գրությունը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հետաձգումը զուտ տեխնիկական բնույթ է կրում եւ ըստ հանձնաժողովի կանոնակարգ օրենքի՝ այն կարող է տեղի ունենալ միայն մեկ անգամ ՝մինչեւ մեկ տարի ժամանակով:

«Հրանտ Բագրատյանը նամակով դիմել էր ինձ եւ խնդրել՝ հարցն ընդգրկել հանձնաժողովի նիստի օրակարգում: Երբ սկսեցինք այդ հարցը քննարկել, մտածեցինք, որ օրինագիծն այդ տեսքով դժվար թե անցներ: Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ չի կարծում, թե այժմ պարտադիր է այդ 1,3 %-ը, թող լինի 0,8 %, միայն թե ինչ-որ այդ հարցը տեղից շարժվի: Մի խոսքով, օրենքը ներկայացված բավականին խոցելի կողմեր ուներ: Օրինակ՝ հարցը 2013-2017 թվականներին էր վերաբերում, մինչդեռ 2013-ի ավարտին մի քանի ամիս է մնացել: Հաջորդը՝ բազային սահմանաչափ էր նախատեսվել, որ կամաց- կամաց իջնում էր, իսկ այդ տոկոսի մեջ հաստատ չէինք տեղավորվի, գիտության պետական կոմիտեի նախագահն էլ բացատրեց, թե ինչու: Օրինագծի վերնագրի հետ կապված էլ հարցեր կային՝ «2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին»: Գրված էր «չափերը», բայց չափերի մասին ընդհանրապես խոսք չկար: Մեզ ավելի շատ բովանդակային մասը պետք է հետաքրքրի, իսկ մնացածի վրա իրավաբանները կաշխատեն, տեսքի կբերեն, ու օրինագիծը հավուր պատշաճի կներկայացվի: Քանի որ գիտպետկոմի ղեկավարն ասաց, որ պատրաստվում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ, եւ այնտեղ նախկին օրենքը հիմնովին փոփոխությունների է ենթարկվում, ֆինանսավորման հարցերն էլ են այնտեղ արծարծվում, Հրանտ Բագրատյանին առաջարկեցի դարձյալ գրությամբ դիմել մեզ, եւ իր օրինագիծը կառավարության օրինագծի հետ միասին քննարկել»,-նշեց պարոն Դավթյանը: Նաեւ հավելեց, որ այդ դեպքում կդիմի ֆինանսների նախարարության ներկայացուցչին, ու պարոն Բագրատյանը նաեւ որոշակի հարցեր կբարձրացնի աղբյուրների հետ կապված:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30