Օրերս Պենզայում լույս է տեսել «Հանուն ճշմարտության» վերնագրով գիրքը, որի հեղինակն է Պենզայում բնակվող երաժիշտ և կոլեկցիոներ Նորայր Եգոյանը: Հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթը:
Գիրքը նվիրված է Գյումրիի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Գրքում ներառված են աղետի հետ կապված հոդվածներ, լուսանկարներ և նամակներ:
Հեղինակը իր առջև նպատակ է դրել շտկելու լրագրողների թույլ տված սխալները: 2008թ. «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի իրադարձությունների օրացույցում» նշված էր «դեկտեմբերի 7 – Սպիտակում զոհվածների հիշատակի օր»: Սակայն իրականում Լենինականում (Գյումրի) զոհերի թիվը 4 անգամ ավելին էր: Այդ օրացույցով օգտվում է ամբողջ ռուսական մամուլը, գրում է թերթը:
Այս առիթով Նորայր Եգոյանը նամակներ է ուղարկել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներին, Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներին, դաշնային մամուլի գործակալությանը և ԶԼՄ-ներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ