Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենուա Հարությունյան. «Ես Եվրոպան տակից գիտեմ»

Սեպտեմբեր 27,2013 13:18

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց, թե այն կարծիքներն ու տեսակետները, որ ինտեգրվելով այս կամ այն ընտանիքներում վտանգում են իրենց իշխանությունը` այդպես չէ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ եւ Արեւմուտքում, եւ Ռուսաստանում Սերժ Սարգսյանը ունի բավականին կոշտ մարդու իմիջ», -հայտարարեց Մենուա Հարությունյանը:

«Ժամանակն է, որ մարդիկ, ովքեր ունեն վերլուծելու կարողություն, նորից ակտիվանան եւ ներկայացնեն այն, ինչ որ կա: Իսկ այսօր այն, ինչ տեղի է ունենում մեր լրատվական դաշտում`անհեթեթ է»,- նշեց  Մենուա Հարությունյանը:

«Իշխանությունը փորձում է իր շարքերը մաքրել այնպես, ինչպես ծովն է մաքրվում եւ այսօր իշխանության շարքերից էլ մարդիկ կան, որոնք արդեն բանտերում են»,- վստահեցրեց Մենուա Հարությունյանը:

«Ես Եվրոպան տակից գիտեմ, այն շատ բազմաշերտ է, բայց շատերը խոսելով Եվրոպայի մասին, չգիտեն էլ ինչ մասին է խոսքը»,- ասաց Մենուա Հարությունյանը, նշելով, թե Եվրոպային ինտեգրվելով Հայաստանը կարող էր Ալբանիայի պես պետություն դառնալ, որը քայքայվում է: «Այն պետությունները, որոնք ինտեգրվել են եվրոպական ընտանիքի մեջ՝ լուրջ խնդիրներ ունեն: Հայաստանի տնտեսությունը 10-15 տարի հետո ուղղակի հնարավորություն չէր ունենա ապրանքներ արտահանել Եվրոպա»,- ավելացրեց Մենուա Հարությունյանը, ըստ որի՝ ով էլ լիներ ՀՀ նախագահը, որոշում կայացնելուց առաջ, առաջին բանը, որ մտածելու էր՝ երկրի անվտանգության հարցն էր լինելու:

Վերջում Մենուա Հարությունյանը նշեց, որ ամեն դեպքում ինքը չէր ցանկանա, որ մականունավոր մարդիկ գան լցվեն խորհրդարան. «Մականունավոր տղերքն էլ պետք է հասկանան, որ խորհրդարանն իրենց տեղը չէ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Սաղ պարերը պարել էինք, մնացել էր Մենուայի ասած պարը պարեինք… Երանի մեզ, որ որոշեց արտահայտվել:

  2. Մար says:

    «Ես Եվրոպան տակից գիտեմ:»

    Հետաքրքիր ա էս մարդը ինչի՞ ա մտե Եվրոպայի տակը:

  3. Maxim says:

    ,,Ես Եվրոպան տակից գիտեմ,, Մար-ի հարցադրումը հոյակապ է, բայց ես կարծում եմ, որ ևս մեկ այլ տարբերակ կա, որ Մենուաին մանկուց զոմբիացրել են, որ Արգեշտի թագավորի հայրն է, և այսն և այլն: Բայց ինչպես ասում են՝ հիմարին էլ պարզ է, որ ՄՄ-նը պաշտպանում են նրանք, ովքեր իրենց
    թալանը ուզում են ապահով պահել և վայելել, նաև տասնապատկել: Ինձ անհասկանալի է թե՛ Մենուան իմչի՞ց է վախենում, չէ՛ որ նրանք պապու պապերով թագավորներ են եղել, որը մեզնից և ոչ մեկը չի կարող ժխտել: Եվ այն ժամանակ ոչ մի հարկային չի եղել, չի եղել նավ՝ շաշիկը, որ գլխներին կանգներ ու ասեր, որ 50-50 պետք է կիսվես ինձ հետ, թե չէ թագից գցում եմ: Այնպես որ Մենուա, Եվրոպայի
    տակից դուրս արի, փեշիտ քարը վեր ածի ու մտածի նաև ժողովրդի մասին, նրանց էլ ի՞նչ անվտանգություն, երբ համատարած բռնել են գաղթի ճանապարհը:

  4. Անահիտ says:

    Դու լիսկային էլ տակից էլ վրից էլ գիտես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30