Բանդայի գործի նախաքննությունը հստակ չի ընթացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեագետ Սերգեյ Գալոյանը։ Վերջինս նաև գիրք է գրում բանդայի գործի մասին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը վնասազերծեց մի բանդա, որ կասկածվում էր մեծահարուստ մարդկանց տների թալանի մեջ։ Այն հետագայում կոչվեց «Արտուշ Հակոբյանի և մյուսների գործ»։
Սերգեյ Գալոյանը գիտի, թե ինչու «սարքվեց» բանդայի գործը և որտեղ է թաքնված շան գլուխը։
«Ես կարծում եմ, որ սա գալիս է 1977թ. մի շատ անմեղ գործից։ Մեղադրյալ Արտուշ Հակոբյանի հայր Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի դստեր փրկության խնջույքն է եղել։ Նախկին ոստիկանապետ, ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանն իր խմբով եկել է նվագելու։ Բարեկամներից մեկը ևս նվագախումբ է բերել, և խնջույքի ընթացքում երկու նվագախմբի անդամները սկսել են վիճաբանել։ Ծեծվել են Ալիկ Սարգսյանն ու նրա խմբի անդամները։ Հենց դրա համար էլ Ալիկ Սարգսյանը մուռ է պահել Սուրեն Հակոբյանի վրա ու հիմա այսպես է վրեժ լուծում»,-ասաց Սերգեյ Գալոյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ