Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Եվրոպական կառույցները մեզ շանտաժի են ենթարկում»

Սեպտեմբեր 27,2013 13:10

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սահակաշվիլու ելույթը կարո՞ղ ենք սադրանք համարել, երբ նա իր ելույթը սկսում է անմիջապես Հայաստանի հետ կապված իր դատողություններով, երբ որ պարզ տեքստով ասվում է, որ Հայաստանին ստիպել են մտել Մաքսային միություն: Այսօր «Փաստարկ» ակումբում այս հարցին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Դա փոխհամաձայնեցված հայտարարություն էր Սահակաշվիլիի կողմից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ ենթադրաբար կամ այն կառույցների հետ, որոնք ժամանակին համաձայնություն են տվել, որ նա սկսի իր օպերացիան՝ ՌԴ-ի դեմ: Համենայնդեպս, հիմա բոլորը համոզված են, որ եղել է մարդ, այդպիսի պետություն, որ իր համաձայնությունը տվել է Վրաստանին այդպես խոսելու: Այսօր Վրաստանն այդքան համարձակ ու ուժեղ, հզոր պետություն չէ, որ չհասկանա, որ ինքը կբախվի ռուսական զինվորականության հետ: Նրան տվել են այդ համաձայնությունը: Այդ մարդը դասեր չքաղեց ոչ վաղեմի պատմությունից: նա չհասկացավ, որ վերջին պահին իրեն մեն-մենակ կթողնեն Ռուսաստանի հետ ու ինքը չի իմանա ինչ ստերով արդարանա»:

Ըստ քաղաքագետի, ՄԱԿ-ի ասամբլեայում Սահակաշվիլին որպես ապացույց բերեց Հայաստանի հետ կապված կեղծ դրույթը: Ըստ նրա, ոչ մեկը ՀՀ-ին չի ստիպել մտնել Մաքսային միություն. «Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ-ի, չպահանջեց, որպեսզի Հայաստանը 1000-ից ավելի օրենսդրական ակտեր փոխի: Դա արդեն ստիպողականություն էր, երբ քո առաջ նախապայման են դնում: Դա շանտաժ է: Եվրոպական կառույցները մեզ շանտաժի են ենթարկում, ասում են՝ սաղ կմիջամտեն ԼՂՀ հարցին, լավ իմանալով, որ այդպիսի իրավունք չունեն, այդպիսի մանդատ չունեն: Իսկ Վրաստանի նախագահը մասնակցում է այդպիսի սադրանքների շարքին՝ իր ուժերի չափով: Դա ինձ համար վառ ապացույց է, որ Վրաստանի ընտրությունների ընթացքում կլինեն սադրանքներ, որոնք ուղղված են լինելու հայերի դեմ»:

Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ պատասխանների. «Սադրանքներ կլինեն: Գերտերությունները ինչպես որ անում են մեկ-մեկ, սկզբից կլինի լավ զարգացած PR ակցիա, որից հետո ռազմական պատասխան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30