«Մեր երկրի առաջին դեմքով որոշում կայացվեց, որ գնում ենք Մաքսային միություն, բայց դա մեկ անձով չպետք է որոշվեր, որովհետեւ դա հակասահմանադրական է եւ ժողովրդավարությունից չի բխում: Այդտեղ ժողովրդի արտահայտումը չկար»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը:
Նարեկ Այվազյանը գտնում է, որ եթե ստորագրենք Ասոցացման համաձայնագիր՝ չէինք դառնա Եվրամիության անդամ, այլ աստիճանաբար էինք գնալու դրան, զարգացնելով մեր տեղական արտադրությունը:
«Միանալով Մաքսային միությանը` խաթարվելու է մեր ինքնիշխանությունը»,- շեշտեց Նարեկ Այվազյանը, շարունակելով, թե մեզ շեղել են մեր հստակ ընդգծված ճանապարհից, ու դա եղել է ճնշման ներքո:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ