ՀՀ նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում էր խմբակցությունների հետ:
Այս պահին նրան լսում են ՀԱԿ խմբակցության պատգամավորները:
ՕԵԿ-ի պատգամավորների հետ պարոն Կոստանյանն արդեն հանդիպել է, սակայն չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ հարցեր են տվել իրեն ՕԵԿ-ում:
Փոխարենը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ պարոն Կոստանյանին ոչ մի «հատուկ հարց» չեն տվել, միայն՝ ընդհանուր հայեցակարգային: Այսպես պատասխանեց նա այն հարցին, թե արդյոք անդրադարձ եղե՞լ է Սյունիքի մարզպետի որդու դեպքին:
Կարդացեք նաև
Պարոն Շահգելդյանն ասաց, որ իրենց խմբակցության կարծիքը պարոն Կոստանյանի մասին կարտահայտվի քվեարկության ժամանակ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ