Լրահոս
Օրվա լրահոսը

Մենչ. Ի՞նչ պարտադիր է՝ Vere1-ը դաստիարակչական բնույթ կրի

Սեպտեմբեր 27,2013 12:31

Հատված հումորիստ, շոումեն Արմեն Պետրոսյանի (Մենչ) հարցազրույցից:

Ինչո՞վ կտարբերվի Vere1 նախագծի իններորդ եթերաշրջանը նախորդներից։

– Նախորդ եթերաշրջանից մնացել են միայն Վիպոյաններն ու Խափլանյանները, կա նոր սյուժե ավանդապաշտ տաքսու վարորդի մասին։ Լինելու են նոր իրավիճակներ, նոր դերասաններ։ Կարծում եմ, որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի։

Շատ երեխաներ նմանակում են Ձեր կերպարներին, մանավանդ Վիպոյանին, արդյո՞ք դրանք դաստիարակչական բնույթ են կրում։

– Սկսենք նրանից, որ մեր կերպարները՝ մեկը մի փոքր շատ, մյուսը մի փոքր քիչ, մտել են ժողովրդի մեջ։ Ի՞նչ պարտադիր է՝ այն դաստիարակչական բնույթ կրի ու դաստիարակի մարդուն։ Մենք վերցնում ենք կյանքից դրվագներ եւ փորձում ձեռք առնել այն մարդկանց, որոնք մեր քաղաքում նման կերպ են վարվում։

Ի՞նչ եք կարծում, Վիպոյանի նման մարդիկ շա՞տ են մեր քաղաքում։

– Կոնկրետ չեմ կարող մատնանշել ինչ-որ մարդկանց, բայց որ կլինեն, չեմ կասկածում։ Վիպոյանը գրոտեսկային կերպար է, իսկ երեխաները պետք է հասկանան, թե ինչպիսին չպետք է լինեն։

Արդյո՞ք երեխաները կհասկանան դա։ Ինքս լսել եմ շատ ծնողներից, որ նրանք չեն ցանկանում՝ իրենց երեխան դիտի ձեր հաղորդումը։

– Դա ծնողի խնդիրն է, որը չի ուզում երկար ժամանակ ծախսել իր երեխայի վրա։ Եթե ծնողը երկու բառով բացատրի, որ այդպես չի կարելի լինել, երեխան կհասկանա։

Ներկայացվող սյուժեներում քաղաքական ենթատեքստ լինելո՞ւ է։

– Քաղաքական ենթատեքստ գրեթե բոլոր սերիաներում էլ լինում է, բայց դրա վրա գլոբալ շեշտ չենք դնում։ Սակայն եթե Հայաստանում տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն, անդրադառնում ենք դրան։

Մասնակցո՞ւմ եք քաղաքացիական նախաձեռնություններին։

– Կյանքում չեմ սիրել խոսել դրա մասին, որ հետո էլ լրատվամիջոցները բարձրաձայնեն, թե «վա՜յ, ինչ լավ տղա է, էս ի՜նչ արեց»: Ես շատ բան արել եմ, շատ բան անում եմ ու երբեք չեմ ցանկանա, որ դա դառնա հանրության խոսակցության թեմա, որ մարդիկ ասեն՝ «ապրի մեր Արմենը, էս ինչե՜ր է անում»։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30