Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը խայտառակել է իրեն

Սեպտեմբեր 27,2013 12:24

Երեկ ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ծառայության նախկին աշխատակից, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին որակել էին «ոլորտից թերի տեղեկացված»: Սույն որակումը տրվել էր Բաբկեն Պիպոյանի` վերջերս արած մի քանի հայտարարություններին ի պատասխան:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր նախկին աշխատավայրից իր մասին հնչած որակումներին, Բաբկեն Պիպոյանն ասաց. «Ինչ որ երեկ արվեց իմ նախկին աշխատավայրից իմ նկատմամբ, դա զավեշտների զավեշտն էր»:

Արդեն ըստ էության, մեր զրուցակիցն ասում է, որ այդ հայտարարությունում առկա փաստերը իր ասածների հետ բացարձակապես կապ չունեցող բաներ են. «Ավելին, այդ գրությամբ իրենք իրենց են խայտառակել: Հստակ ասել, որ մենք չենք տարբերակում տեխնիկական լոլիկը ոչ տեխնիկականից, որովհետեւ դա օրենքով է….օրենքը տեխնիկական լոլիկ եզրույթ չի սահմանում: Դա արդեն զավեշտ է: Կամ երկրորդ կետը` ես ասուլիսի ժամանակ հստակ ասել էի, որ դեռ այն ժամանակ, երբ աշխատում էի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, ծառայության ներսում առաջարկել էի բուսասանիտարական հսկողությունն ուժեղացնել: Խոսքը բանջարեղենի, մրգի եւ համանման բաների ոչ միայն անվտանգության, այլ նաև վտանգավորության ցուցանիշների մասին է: Եվ երրորդ, ամենակարեւոր հարցը, որին ի վերջո չեն պատասխանել` անհրաժեշտություն կա՞ բուսասանիտարական հսկողությունն ուժեղացնելու, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է Թուրքիայից կեղծված փաստաթղթերով սննդամթերք ներմուծելու մասին հայտարարությանը, մեր զրուցակիցն ասում է,որ այդ հայտարարության հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, ուստի վարչության պատասխանը պետք է հայտարարության հասցեատիրոջն ուղղվեր եւ ոչ թե իրեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30