Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունն իրեն ներշնչել է, որ ՀՀ-ում կացության իրավունք աղերսող հարուստ օտարերկրացիները հերթ են կանգնել, որ կացության իրավունք ստանան

Սեպտեմբեր 27,2013 12:20

2009 թվականի ճգնաժամից հետո մեր շինարարության ծավալները անընդմեջ սւնկում են ապրում եւ այս տարվա առաջին 8 ամիսների տվյալներով նույնպես անկում է՝ մոտ 8.5 տոկոս։

Երեկ կառավարությունը միանգամից մի քանի որոշում է կայացրել, որոնք պետք է, ըստ կառավարության, նպաստեն շինարարության ոլորտի աճին։ Օրինակ, երեկ կառավարությունը «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, ըստ որի, այն օտարերկրացիները, որոնք Հայաստանում ձեռք կբերեն 40 միլիոն դրամի գույք, ավտոմատ կերպով կստանան կացության իրավունք։

Կառավարությունն իրեն ներշնչել է, որ Հայաստանում կացության իրավունք աղերսող հարուստ օտարերկրացիները հերթ են կանգնել, որ կացության իրավունք ստանան, բայց չէին ստանում։ Կառավարությունն էլ հիմա ուզում է «ադալժենի» անել նրանց, ու 40 միլիոն դրամի գույք ձեռք բերելու դիմաց նրանց շնորհի կացության իրավունք։

Եվրոպական որոշ երկրներ, որտեղ օտարերկրացիները իրոք հերթ են կանգնած կացության իրավունք ստանալու համար, այդպես վարվում են, բայց Հայաստանը, ինչպես պարզվեց վերջերս, Եվրոպա դառնալու որեւէ հեռանկար չունի, բայց օրենքներ թխելու իմաստով դեռ հին իներցիան շարունակվում է։ Բայց ուշագրավ է, թե ինչ նպատակով է կառավարությունը նման քայլի գնում։ Պարզվում է, ըստ կառավարության հաշվարկների, օտարերկրացիները ստիպված կլինեն Հայաստանում անշարժ գույք գնել, որը կմեծացնի բնակարանների նկատմամբ պահանջարկը, հետեւաբար կխթանի շինարարությունը։ Համենայն դեպս, երեկվա կառավարության նիստում հենց այսպես էր բացատրում այս նախագծի անհրաժեշտությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30