Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Հայաստանի ապրանքների իրացման լավագույն տեղը ռուսական շուկան է»

Սեպտեմբեր 27,2013 12:13

Հատված ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հարցազրույցից:

– Այս անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը ի՞նչ է խոստանում։

– Ելնելով այն իրողությունից, որ ՀՀ-ում այս պահին արտադրվող ապրանքները, բազմաթիվ պատճառներով, հնարավորություն չունեն թափանցելու արտերկրի շուկաներ, այս անդամակցությունը տեսանելի ապագայում որոշակիություն է ստեղծում։ Ավելին, ռուսական շուկան բավականին մեծ է եւ Հայաստանի ապրանքների իրացման համար լավագույն տեղն է։ Սա պատմությամբ է ապացուցված։ Հասկանում եմ, որ մենք պետք է ձգտենք բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի, սակայն, այդուհանդերձ, համոզված եմ, որ ՄՄ-ի շրջանակում գործելու պարագայում կարող ենք ունենալ նույնքան հաջողություն, որքան կունենայինք ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելու դեպքում։

– Որպես հակափաստարկ նշվում է նաև այն հանգամանքը, որ Վրաստանը ձգտում է դեպի ԵՄ, ու մենք մաքսային խնդիրների առաջ ենք կանգնելու, քանի որ մեր «միջնորդը» Վրաստանն է։

– Այդ առումով որեւէ խնդիր բացառվում է։ Այս պահին ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության նույն ծավալն ունե՞նք, անկախ այն հանգամանքից, թե Ռուսաստանի հետ ունե՞նք ընդհանուր սահման, թե՞ ոչ։ Սա թերևս, ամենահեշտ լուծվող խնդիրներից մեկն է։ Սահմանի բացակայությունը որևէ լուրջ խնդիր երբեւէ չի կարող ստեղծել։

– Փաստորեն, ըստ Ձեզ, Հայաստանի տնտեսությունը ոչ մի կորուստ չի՞ ունենա Մաքսային միությանն անդամակցելուց հետո։

– Հակված չեմ մտածելու, թե կորուստներ կունենանք։ Հակառակը, կունենանք որոշակի հաջողություններ, մասնավորապես, ուժեղ գործընկերների հետ համագործակցությունը նշանակում է, որ ուժեղները ստեղծում են արտոնյալ պայմաններ Հայաստանի պես երկրների համար։ Այդ տնտեսական «արտոնություններից» կարող են լինել գազը, պինդ վառելիքը, որոնցից մենք զուրկ ենք։ Այդ երկրների հետ համագործակցությունը նշանակում է նման ռեսուրսների արտոնյալ տրամադրում ՀՀ-ին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30