Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Պատերազմի վտանգը մշտապես առկա է»

Սեպտեմբեր 27,2013 12:07

«Մենք բավարար մակարդակով ռեսուրսներ ունենք` հակադարձելու Ադրբեջանին, բայց ցավոք այն չենք օգտագործում: Հայաստանը դեռ չի կորցրել հնարավորությունը` Սաֆարովի արտահանձնումը որպես ելակետ օգտագործելու համար հակամարտության գործում: Բայց ցավոք մենք այդ հնարավորությունն էլ չենք օգտագործում»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով`վերջին չորս-հինգ տարիների շրջանում Ադրբեջանի բնիկ ժողովուրդները սկսեցին այնտեղ ազգային հարցեր բարձրացնել: Եվ եթե մինչ այսօր ադրբեջանցիները պնդում էին, թե այնտեղ ազգային խնդիր չկա, այդպես չէ, Ադրբեջանում օրինակ թալիշական լուրջ խնդիր կա: Մասնավորապես` թալիշական ազգային շարժումը շատ ակտիվ է:

«Ադրբեջանի դեմ պայքարի մեր ռեսուրսներից խոսելով ասեմ, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների գործոնը հեռանկարային է»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Պատերազմի հավանականության մասին խոսելիս էլ` Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց`«Վտանգը մշտապես առկա է, եւ ամենամեծ հավանականությունը` դա պատահական սկսվող պատերազմն է, քանի որ ցանկացած միջադեպ կարող է բերել այդ վտանգին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30