Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունները, ըստ Բաբկեն Պիպոյանի, թուլացրել են պայքարի հիմքը

Սեպտեմբեր 27,2013 11:54

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն, որը նաեւ Երևանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամ է, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով այն դիտարկմանը, որ թեպետ գրեթե ազգովի պայքարեցինք Երեւանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ, այնուհանդերձ հստակ է, որ ուղեվարձը բարձրանալու է, ասաց՝ դրա դեմն առնելու առաջին քայլն, իր պատկերացմամբ, պետք է լինի մամուլի ակտիվությունը: Նա լրատվական դաշտին կոչ է անում միասնական հայտ ներկայացնել հանձնաժողովի աշխատանքները լուսաբանելու համար:

«Հանձնաժողովում ընդգրկված են փորձագետներ, որոնք անկախ ամեն ինչից, այս պահին ունեն հասարակական դիրք, գիտնականներ են, ամբիոնի վարիչներ, ռեկտորներ, ովքեր այլ կերպ կքվեարկեն, երբ տեսնեն, որ գործընթացը հրապարակային է»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Պայքարի հիմնական զինանոցի մասին նա ձեռնպահ է մնում հրապարակային հայտարարություններ անել` զգուշանալով քաղաքապետարանի հակաքայլերից:

Իսկ ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունների վերաբերյալ գնահատականներ առայժմ ձեռնպահ է մնում հնչեցնել` ասելով, որ ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի այսօր` ժամը 17.00-ից հետո: Հիշեցնենք,որ այսօր տեղի է ունենալու հանձնաժողովի առաջին նիստը:

Մեր հարցին`այն, որ Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունները հրաժարվեցին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, ավելի թուլացրե՞ ց պայքարի դիրքերը, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Իհարկե թուլացրեց, քանի որ հանձնաժողովում որոշումները կայացվելու են բաց քվեարկությամբ, մեծամասնությամբ: Այսինքն, դեմ ձայներն են պակասում: Երբ հանձնաժողովի մասին խոսակցությունները շրջանառվեցին, մենք հաջորդ օրն իսկ խոսեցինք այն մասին, որ հանձնաժողովը չի կարող փոխարինել հանրային լսարանը: Բայց եթե մենք չենք պայքարելու ներսում, մենք ընդամենը ստիպված ենք լինելու հաջորդ օրը խնդիրը հարթել: Բայց մեր խնդիրը այն հարթելը չի, այլ լուծելն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30